Ադրբեջանի հետ կհանդիպի Արցախը, բայց ինտեգրման մասին չի՛ կարող խոսք լինել․ Արամ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Արցախի իշխանությունը որոշում է կայացրել ՌԴ խաղաղապահների միջոցով Ադրբեջանին առաջարկել հանդիպել՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ Ստեփանակերտն առաջարկել է հանդիպումն անցկացնել խաղաղապահների տեղակայման վայրում` Իվանյանում`զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։

Բաքվի հետ Արցախի ներկայացուցիչները հանդիպել են ինչպես փետրվարին, այնպես էլ մարտին։ Հետո Ադրբեջանը Բաքու հրավիրեց ԼՂ-ի իշխանության ներկայացուցիչներին՝ «վերաինտեգրման, ինչպես նաև` Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու»։ Պաշտոնական Ստեփանակերտը մերժեց այս առաջարկն ու նաև բացառեց արցախցիների «վերաինտեգրացիան» Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ ԼՂ-ի իշխանությունը կայացրեց այսպիսի որոշում, և Բաքուն այս անգամ էլ նույն օրակարգը չի՞ առաջարկի։

FactorTV-ի հարցազրույցում Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշում է, որ Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ հանդիպել՝ լարվածությունը չմեծացնելու նպատակով։ Պատգամավորն ասում է, որ Արցախում լուրջ ճգնաժամի առաջ կանգնելու վտանգ կա, եթե լուծումներ չլինեն․

«Չափազանց լուրջ և սուր է գազամատակարարման, էլեկտրաէներգիայի խնդիրները, ինչպես նաև՝ երթևեկության վերականգնումը հրատապ հարց է։ Ադրբեջանի հետ այս մասին պետք է խոսակցություն լինի»։

Սակայն Արցախի պատգամավորը նշեց, որ եթե Ադրբեջանը կրկին ինտեգրման օրակարգ փորձի առաջ մղել, արցախյան կողմը չի համաձայնվի այդ հարցով խոսակցություն վարել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան