ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածությունը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր սկսում է հերթական քառօրյան։ Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 24 հարց:

Պատգամավորներն առաջինը կքննարկեն ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը։ Իշխանության ներկայացրած թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։ Ընդդիմությունը ևս թեկնածու էր ներկայացրել, սակայն Էդգար Ղազարյանի թեկնածությանը պատգամավորները դեմ քվեարկեցին դեռ հանձնաժողովի նիստում և նրա թեկնածությունը լիագումար նիստում չի քննարկվի։

Հաջորդ հարցն արդեն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Վարդապետյանը Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով հոնքի վնասվածք։ Մհեր Սահակյանի պնդմամբ՝ ինքը պարզապես դիմել է ինքնապաշտպանության։ Դեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ինչպես նաև՝ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ պայմանավորված անձի նկատմամբ ֆիզիկական ներգործության հոդվածներով։

Ներկայացված միջնորդագրով գլխավոր դատախազը ակնկալում է պատգամավորների համաձայնությունը Մհեր Սահակյանի նկատմամբ խուլիգանության և խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։