Զորամասում կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձ է բացահայտվել. ՔԿ

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձի դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասում ծառայություն իրականացնող ավագ լեյտենանտը (ծնված՝ 1990թ.) մոր առողջական խնդիրների պատճառով ցանկացել է տեղափոխվել և ծառայությունը շարունակել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում և համապատասխան դիմում գրել պաշտպանության նախարարին։

Մեկ այլ զորամասի վարորդ, կոչումով ենթասպան երաշխավորել է ավագ լեյտենանտին, թե, իբր, ունի ծանոթ գեներալներ, որոնց միջոցով կարող է կազմակերպել տեղափոխությունը, թեև իմացել է, որ ավագ լեյտենանտը երկար տարիներ ծառայել է հեռավոր զորամասում, հետևապես սահմանված ժամկետը լրանալուց հետո, պլանային կարգով կարող է տեղափոխվել բնակության վայրին մոտ զորամասեր։ Ենթադրյալ տեղափոխությունը կազմակերպելու համար ենթասպան ավագ լեյտենանտից գումար է պահանջել։

2016թ. սեպտեմբեր 19-ին, օրենքով սահմանված կարգով, ավագ լեյտենանտը նշանակվել է իր բնակության վայրին մոտ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարների պատրաստման ուսումնական դասակի հրամանատարի պաշտոնին և համոզվելով, որ իր տեղափոխման գործընթացին ենթասպան որևէ միջամտություն չի ցուցաբերել,  հրաժարվել է վերջինիս փոխանցել խոստացված գումարը։ Նախնական քննության տվյալներով՝ ենթասպան սպառնացել է ավագ լեյտենանտին, գումարը չստանալու դեպքում, նրան նորից տեղափոխել հեռավոր զորամաս՝ զինծառայության։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 2-րդ մասով, իսկ ենթասպային՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։