Ձկան վաճառք՝ արևի տակ. երբ էժան մթերքի համար կարող եք շատ թանկ վճարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի հարևանությամբ ձկնեղենը կարող եք գնել խանութից էժան գներով։ Գինը՝ գին, բայց որքան և ինչ պայմաններում է պահվում ձուկը․ թեև մեր տեսախցիկն առավոտյան սանիտարահիգիենիկ վատ պատկեր արձանագրեց, սակայն վաճառողները պնդեցին՝ թարմ ձկներ են, առավոտյան են լճից հանել ու բերել։

Սննդաբան Դավիթ Պիպոյանն ասում է՝ կենդանական ծագման մթերքն արգելվում է փողոցում վաճառել։ Հատկապես ձուկն արագ է փչանում, և եթե պիտանի չէ սպառման համար, եփելուց հետո էլ կարող է թունավորման պատճառ լինել։ Եթե անգամ վաճառողը վստահեցնում է, որ ձուկը թարմ է՝ տվյալ օրվա, միևնույն է, այս ջերմաստիճանին այն ավելի արագ է փչանում՝ ժամերի ընթացքում՝ ասում է Պիպոյանը։

«Եթե առավոտյան ժամը 09․00-ին են Երևան բերել, ապա իմացեք, որ ժամը 13:00-ից հետո վտանգավոր մթերք եք ձեռք բերում, անգամ եթե հավաստիացած եք, որ այդ օրվա ապրանք է»,- ընդգծում է Պիպոյանը։

Գնորդներն էլ ասում են՝ խանութներում թանկ է, դրա համար ստիպված են շուկաներից կամ փողոցից գնել։ Քանի որ Զատկի տոնին ընդառաջ մթերքը թանկանում է, այստեղ, իրենց խոսքով, թանկացումները շեշտակի չեն։

Երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կրկին շրջայց են կատարել, պահանջել հավաքել ապրանքը։ Վերջերս էլ խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որը թույլ է տալիս առգրավել փողոցում վաճառվող ապրանքը։

Դավիթ Պիպոյանը կարծում է, որ փողոցային առևտուրն արմատախիլ անելու համար միայն օրենքով արգելքը բավարար չէ, կարևոր է նաև հանրային իրազեկումը։ Քաղաքացին, որը սպառում է փողոցում վաճառվող ապրանքը, պիտի հասկանա, որ չի կարելի ձեռք բերել դա։

Եթե մթերքը պաղեցրած է, օրինակ՝ 24 ժամ, ապա չի կարելի այն տեղափոխել սառցախցիկ ու պահել ավելի երկար ժամանակով։ Չի կարելի նաև մթերքը սառեցնել, հալեցնել, ապա կրկին սառեցման ենթարկել։

Մինչ սննդաբանը զգուշացնում ու հորդորում է փողոցում կենդանական ծագման մթերք չվաճառել ու չգնել, «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի հարևանությամբ առևտուրը շարունակվում է։ Թեև քաղաքային բոլոր իշխանությունների օրոք խոսվել է փողոցային առևտուրն արմատախիլ անելու մասին, սակայն մինչ այսօր համայնքային իշխանությանը չի հաջողվել այդ խոստումը կյանքի կոչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան