Ալիևը Ստեփանակերտով բարձրացել է Շուշի, ուղեկցել են Արցախի նախկին չինովնիկներ․ սա իմացել եմ արցախցիներից․ Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար, արցախյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Արցախի ճանապարհներն Ադրբեջանը պարբերաբար օգտագործել է՝ Շուշի տեղափոխվելու նպատակով։ Նա հայտնեց նաև, որ ժամանակին Ալիևը Ստեփանակերտի միջով բարձրացել է Շուշի, և նրան ուղեկցել են Արցախի նախկին չինովներիկներից։

Մարգարիտա Քարամյանն ասաց, որ ինֆորմացիան ստույգ չէ, բայց անընդհատ շփվելով ակտիվ արցախցիների հետ՝ ինքը ստացել է այդպիսի տեղեկություն։ Այն ճշտելու նպատակով՝ Factor TV-ն կփորձի ստանալ նաև Արցախի իշխանությունների մեկնաբանությունը։

Ըստ Մարգարիտա Քարամյանի՝ աստիճանաբար Արցախում սկսում են մտածել, որ ռուսական օկուպացիոն զորքը չի ապահովի անվտանգություն․ կա արտագաղթի տրամադրություն, մարդիկ կորցրել են հավատը։

«Ադրբեջանը չի հարձակվում ոչ թե ՌԴ-ից վախենալով, այլ գիտի, թե միջազգային իրավունքն ինչ է, ինքը պատասխան կտա։ Արցախցիները տեսել են, որ գրավվել է Խծաբերդը, Փառուխը։ Ռուսական զորքը հետ է քաշվել և հայերին հրաման է տվել հետ քաշվել, Ադրբեջանը տեղն է զբաղեցրել, նստել։ Ռուսները պայմանավորվում են ադրբեջանցիների հետ, զիջում են հայկական տարածքներն Ադրբեջանին։ Ռուս զինվորի աչքի առաջ սպանել են տրակտորիստին, հողերն են հանձնում, կրակում են հողագործների վրա, մարդիկ տեսնում են դա։ Այսօր ռուսական զորքն Արցախ հումանիտար բեռ հասցնելու դիմաց ահռելի գումարներ է պահանջում։ Եթե չտան, բեռը տեղ չի հասնի, ապրանքների գները եռապատկվել են»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան