Քաղհասարակությունը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պահանջով

Լուրեր

16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 20 կազմակերպություն համատեղ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, որում կոչ են անում հանձնակատարի գրասենյակին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված։

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները, դիմում ենք Ձեզ՝ պահանջելու Ձեր անհապաղ միջամտությունը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված՝ ռազմական էսկալացիայի մեծացող ռիսկի պայմաններում, որը կարող է հանգեցնել մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների և էթնիկ զտումների: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրատապ դիտորդական առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Լաչինի միջանցք՝ մշտադիտարկելու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժի ու մի շարք այլ իրավունքների իրացումը: Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր կլինի նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացրած հարձակումը, որը հանգեցրել է Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքների օկուպացիային, այդ համայնքների բնակիչների իրավունքների լրջագույն սահմանափակումների», – ասված է քաղհասարակության կազմակերպությունների համատեղ նամակում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հասցեագրված նամակը ստորագրել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հանրային լրագրության ակումբը, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Մարդու իրավունքների միջազգային ծառայությունը (IHRS), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Կանանց աջակցման կենտրոնը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ:

«Մենք խորապես հավատացած ենք, որ միջազգային հետևողական ուշադրությունը և տեղում ֆիզիկական ներկայությունը վճռորոշ են իրավիճակը կայունացնելու և մարդու իրավունքների վայրագությունները և հնարավոր էթնիկ զտումները կանխելու համար, և Գերագույն հանձնակատարն այստեղ պետք է առաջնային դեր ստանձնի: Առանց պատշաճ ուշադրության և միջամտության մարդու իրավունքների մեխանիզմները կարող են ամբողջությամբ խաթարվել»,- ասված է նամակում։

Քաղհասարակության կազմակերպությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին ներկայացրել են մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես, հանրային կերպով, այդ թվում Մարդու իրավունքների խորհրդի նիստերի ընթացքում դատապարտել Լաչինի միջանցքի շրջափակումը, ուղարկել հրատապ դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք՝ դիտարկելու տեղի բնակչության իրավունքների վիճակը և հրապարակելու առաքելության արդյունքները, տեղակայել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի երկարաժամկետ առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ որպես ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելելու միջոց։ Քաղհասարակության կազմակերպությունները շեշտել են, որ, ի տարբերություն Եվրամիության դիտորդական առաքելության, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի առաքելությունը կունենա մարդու իրավունքների հստակ մանդատ և կապահովի անկախ հանրային զեկույցներ տեղում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և կձգտի մանդատ ունենալ նաև Ադրբեջանում: