ԱԺ-ում ծեծկռտուքից, հայհոյանքներից ողբերգություն մի սարքեք, նորմալ է․ դրա արդյունքում՝ պետությունը քայլում է ականապատ դաշտում․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։ ՔՊ խմբակցության ղեկավարն ասել է, թե Մհեր Սահակյանը հարձակվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Ընդդիմությունից Աղվան Վարդանյանն էլ ներկայացրել է, որ ականատեսի վկայությամբ՝ միջադեպը սկսվել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից․ «Նիստի վերջում ինչ-որ լարվածություն է առաջացել, Վլադիմիր Վարդանյանը սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ «մի՛ գոռացեք», Վարդանյանն ասել է, թե լավ է անում՝ գոռում է։ Վարդանյանը տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, Վարդանյանը վնասվածք է ստացել»։

Ըստ ընդդիմության՝ Վլադիմիր Վարդանյանը մեղք ունի։

Factor TV-ին տված հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատմեց, թե վիճել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը, որի արդյունքում Մհեր Սահակյանը հարվածել է Վարդանյանի քունքին, ապա թաքնվել է զուգարանում, սակայն ոստիկանությունը ձերբակալել է։

«Մարդիկ զբաղվել են օրենսդրական գործունեությամբ, տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որի մեղավորը, հրահրիչը Մհեր Սահակյանն է եղել, իրավապահները գնահատական կտան: ԱԺ-ի ծեծկռտուքի դեպքերից, հայհոյանքներից ողբերգություն մի սարքեք, նորմալ է։ Այս ամենի արդյունքում, որպես պետություն, դժվար, բայց քայլում ենք ականապատ դաշտում»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան