1 պատգամավոր ձերբակալվել է, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվել․ ՀԱՊԿ-ը՝ Արցախի ապակայունացման մասին․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
  • Իրավապահներն ԱԺ-ում ձերբակալել և բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Պատճառը եղել է Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպը։ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։
  • ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասել է, որ միջադեպը հրահրել է ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը։ Ձերբակալված պատգամավորի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ Factor TV-ին տեղեկացրել է, որ նիստի ժամանակ Վարդանյանը վրա է հասել Սահակյանի ուղղությամբ, վերջինս էլ վտանգ զգալով, առաջին և միակ հարված է հասցրել նրան։
  • Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այս մասին հայտարարվել է ՀԱՊԿ քարտուղարության նիստի ժամանակ։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական։ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովն էլ հայտարարել է, որ կազմակերպությունը գտնվում է մշտական պատրաստ վիճակում՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նա նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։