Նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց

Լուրեր

08.12.2025 | 12:03
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:01
Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում ՀՀ դրոշը կախել // Արամ Ա-ն քննադատել է ՀՀ իշխանությանը․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 11:55
Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա
08.12.2025 | 11:47
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 11:45
Թրամփի միջնորդությամբ հրադադարից հետո Թաիլանդի և Կամբոջայի միջև մարտերը վերսկսվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 11:33
«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
08.12.2025 | 11:21
Գոլային փոխանցում կատարած Սպերցյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 11:14
Թրամփը հայտարարել է, որ «մի փոքր հիասթափված է» Զելենսկիից
08.12.2025 | 11:06
Ամեն ինչ չի, որ պիտի մատով ցույց տրվի. Ավինյանը՝ ԵԱՍՄ հիմնարկի աշխատողների կողմից տերև այրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:53
Հրդեհ Թումանյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
08.12.2025 | 10:40
Որքան կտևի Կասկադ համալիրի վերակառուցումը. քաղաքապետարանի խորհրդականը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:32
Համայնքից գրություններ են ուղարկվել ՀԷՑ ապօրինի էլեկտրասնուցումները դադարեցնելու վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ
08.12.2025 | 10:02
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
08.12.2025 | 09:46
Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Բոլորը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև՝ 54,098.2 հազար դրամ ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և պեղումների աշխատանքներին: Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Մասնավորապես՝ կիրականացվեն պեղումներ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, Բջնի գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի, Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ: Նախատեսվում է նաև Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու պատրաստում և տեղադրում:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց, որը հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում է: Արգելոցի հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը:

«Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ, մասնավորապես՝ Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ:

Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: