Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Թիրախում` քաղաքացիական անձինք են

Լուրեր

20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի փոսալցում են արել, կքանդվի. Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
Բոլորը

Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում․ տեղեկացնում ԱՀ ՆԳՆ-ից։

Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։