Ջո Բայդենը Նեթանյահուին կոչ է արել հրաժարվել դատական ​​բարեփոխումներից․ Իսրայելի վարչապետը շտապել է պատասխանել

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարվել դատաիրավական բարեփոխումների գաղափարից, որը հանգեցրել է երկրում զանգվածային բողոքի ցույցերի։ Բայդենի այս հայտարարությունը դրդել է Իսրայելի առաջնորդին հայտարարել, որ ինքը որոշումներ չի կայացնում դրսի ճնշմամբ, գրում է VOA-ն։

Նեթանյահուն հետաձգել է դատական համակարգի բարեփոխումն այն բանից հետո, երբ մեծ թվով մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բողոքի։ Սպիտակ տան առաջին արձագանքը եղել է Նեթանյահուին ուղղված կոչը՝ այս հարցում փոխզիջում փնտրել։

Այնուամենայնիվ, երեքշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բայդենն ավելի հեռուն է գնացել։

«Հուսով եմ, որ նա կհրաժարվի դրանից», – ասել է Բայդենը՝ նկատի ունենալով բարեփոխումները, որոնք կուժեղացնեն Իսրայելի կառավարության վերահսկողությունը երկրի Գերագույն դատարանի անդամների նշանակման վրա:

Նեթանյահուն շտապել է պատասխանել Սպիտակ տան ղեկավարին։

«Իսրայելն ինքնիշխան երկիր է, որը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով իր ժողովրդի կամքի վրա, այլ ոչ թե դրսի ճնշման, նույնիսկ եթե դա գալիս է լավագույն ընկերներից»,- ասել է պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան