ԲՏԱ նախարարությունը և ASBC-ն հուշագիրը են ստորագրել․ Հայաստանում գործող ընկերությունները Apple-ի սարքեր ձեռք կբերեն բացառիկ գներով

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը «FutureTech» համաժողովի շրջանակներում այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այն ուղղված է Հայաստանում բարձր տեխնոլոգիանների զարգացմանը և ներդրումային գործարքների խթանմանը։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատյանը, կարևորելով հուշագրի առկայությունը, նշեց՝ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության և հագեցվածության բարելավմանը, ինչպես նաև՝ գործարար հարաբերությունների ակտիվացմանը։

«Հուշագիրը հնարավորություն կտա հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին մրցունակ պայմաններով ձեռք բերել Apple ապրանքանիշի սարքերը, և նաև հին սարքերը փոխարինել նորով։ Համոզված եմ, որ այս հուշագիրը միայն սկիզբն է մեր հետագա համագործակցությունների և հուսով եմ, որ մեր ոլորտի ընկերություններն ակտիվ կօգտվեն այս նախաձեռնած հնարավորությունից», – ասաց ԲՏԱ նախարարը։

Հուշագիրը կնպաստի ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աշխատանքի բարելավմանը, այլ նաև տարբեր ոլորտի տնտեսվարողներ կկարողանան օգտվել այս հնարավորությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

«Հուշագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների և պետական ընկերությունների ստարտափները կկարողանան փոխարինել իրենց համակարգիչները», – ասաց Դավիթ Սահակյանը։

ASBC ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2021 թվականին և շուկա մտել որպես Apple-ի պաշտոնական գործընկեր։ Ընկերության Կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար Մարիաննա Մարգարյանը համաժողովի ընթացքում խոսեց ընկերության կողմից տրամադրող հնարավորությունների և առաջարկվող բիզնես լուծումների մասին։

ԲՏԱ նախարարության և ASBC-ի միջև ստորագրված հուշագիրը նաև կնպաստի հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, առաջարկելով նաև լիզինգով և trade in-ով՝ հին սարքերը նորով փոխարինելու հնարավորություն։

Համաժողովը եզրափակեց ASBC ընկերության համագործակից, Logitech բրենդի զարգացման ռեգիոնալ պատասխանատու Անդրեյ Բախմիանինը, որը ներկայացրեց Logitech բրենդի կարևորությունը և առաջնահերթությունները ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատանքում։

Անի Թամազյան