Նաիրի Հոխիկյանը պետք է Վլադիմիր Կարապետյանին վճարի և հերքի նրա մասին հնչեցրած արտահայտությունները. դատարանը հրապարակել է վճիռը

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը դատարանում հաղթել է լրագրող Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացված հայցով։ Եթե լրագրողը վերաքննիչ բողոք չներկայացնի, ապա մեկամսյա ժամկետում պարտավոր կլինի հերքել իր արտահայտությունները Կարապետյանի մասով, ինչպես նաև ստիպված կլինի վճարել 2 միլիոն դրամ։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրապարակել է գործով վերջնական դատական ակտը՝ ամբողջությամբ բավարարելով Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի: Դեսպանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Նաիրի Հոխիկյանին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հայտնած կեղծ տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը, ինչպես նաև վճարել 8 մլն 800 հազար դրամ փոխհատուցում` Վլադիմիր Կարապետյանին պատճառած վնասի համար։

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը Ղարաբաղի հարցի շուրջ՝ ասելով.

«Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»,- ասել էր Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ այս մասին իրեն պատմել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Ժամեր անց հայտարարությանն անդրադրաձել էր Լապշինը, զարմանքով նշելով, որ ինքը տեղյակ չէ նման խոսակցությունից.

«Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Լապշինը։

Միջադեպն այսքանով չէր ավարտվել, մինչև Հոխիկյանի դեմ հայց ներկայացնելը կրկին խոսակցություն էր տեղի ունեցել Կարապետյանի և Հոխիկյանի միջև։ Դեսպանի խոսքով՝ պայմանավորվել էին, որ լրագրողը պետք է հերքի իր հայտարարությունները, որը, սակայն տեղի չէր ունեցել։ Զրպարտության և վիրավորանքի հիմքերով Կարապետյանը դիմել էր դատարան։

Շուրջ մեկուկես տարի քննությունից հետո, փաստացի, հայցն ամբողջությամբ, իսկ փոխհատուցումը մասնակի բավարարվել է։ Եթե մեկամսյա ժամկետում ակտը չբողոքարկվեց, այն կմտնի օրինական ուժի մեջ։

Ռոզա Վարդանյան