Հայաստանում տուն գնող օտարերկրացիներն ավելանում են․ գործարքները կրկնապատկվել են

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա փետրվարին օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առուվաճառքի 379 գործարք է կատարվել, որը ընդհանուր գործարքների 10,5 %-ն է կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Գործարքներից 136-ի դեպքում օտարերկրյա քաղաքացին գնորդն է եղել, 221-ի դեպքում՝ վաճառողը, 22-ի դեպքում և գնորդը և վաճառողը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ 

Այսպիսով՝ 2023-ի փետրվարին օտարերկրյա քաղաքացիները գնել են 158 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 243 միավոր։

Օտարերկրացիները Հայաստանում փետրվար ամսին ձեռք են բերել 83 միավոր բնակարան՝ նախորդ տարվա նույն ամսվա 40-ի փոխարեն,  և 24 միավոր բնակելի տուն՝ նախորդ տարվա փետրվարի 21 միավորի փոխարեն։ Այսպիսով՝ օտարերկրացիների կողմից Հայաստանում բնակարան գնելու գործարքները կրկնապատկվել են։ 

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներն աճել են ավելի քան 40 %-ով։ 

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների գերակշիռ մասը՝ 116-ը, ՌԴ քաղաքացիներ են։ Կան նաև ԱՊՀ այլ պետությունների, Իրանի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Եվրոպական պետությունների քաղաքացիներ։ 

Օտարերկրացիների կողմից գնված գույքի մեծ մասը Երևանում է՝ 158-ից 99-ը։ Եվս 19 միավոր աշխարժ գույք գնել են Կոտայքի մարզում, 10-ական միավոր անշարժ գույք՝ Տավուշի ու Արմավիրի մարզերում։ 

Ընդհանուր առմամբ, փետրվարին անշարժ գույքի նկատմամբ գործարքներն ավելացել են շուրջ 17 %-ով։

Անժելա Պողոսյան