Կառավարական առանձնատների 54 մլն դրամի պարտքի մասին լուրը վրիպակ էր․ կառավարությունը խմբագրել է տարածած հաղրոդագրությունը

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի։ Երեկ նման նախադասություն պարունակող մամուլի հաղորդագրություն տարածեց գործադիրի լրատվական ծառայությունը ՝ ամփոփելով վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հանդիպումը  «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ։

Լրատվամիջոցներից շատերը հենց այս վերնագրով տարածեցին կառավարության լրատվականի հաղորդագրությունը, որում այսօր պարզվեց՝ առկա է վրիպակ։

Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել էր  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղայանը և, անդրադառնալով կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած 54 մլն դրամ պարտքին,  նշել, որ կոնկերտ այդ  թիվը եղել է տեխնիկական վրիպակի արդյունք, ինչի մասին, ի դեպ, ո՛չ Արման Եղոյանը, ո՛չ կառավարության լրատվական ծառայությունը հարկ չէին համարել լրատվամիջոցներին տեղեկացնել։ 

Սակայն, այս թերացումը միակը չէ, պարզվում է՝ Կառավարության լրատվական ծառայությունը վերաշարադրել և խմբագրել է երեկվա տարածած հաղորդագրությունը և հեռացրել միանգամից մի քանի նախադասություն։

Եթե երեկվա տարածած հաղորդագրությունն ուներ այս տեսքը՝ «Վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի»:

Ապա այսօր երեկվա այդ նույն հաղորդագրությունն ունի այսպիսի տեսք՝ «Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է քարտեզագրել ջրի կորուստների աշխարհագրական բաշխվածությունը և ճշտել սպառած ջրի դիմաց կուտակած պարտքի չափը՝ այդ թվում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատներինը»: 

Թե ինչով է պայմանավորված այս գործելաոճը և ինչու տարածված հաղորդագրություններում  կատարված խմբագրումների մասին չեն տեղեկացվում բոլոր լրատվամիջոցները, Factor.am-ը փորձեց պարզել հենց կառավարությունից։

Մեզ հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց․ «Դուք միանգամայն ճիշտ եք, մամուլի հաղոդագրության մեջ կատարվել է փոփոխություն և դրա մասին չենք տեղեկացրել բոլոր լրատվամիջոցներին։ Սա վրիպում է, որն այլևս չի կրկվի։ Պարզապես շատ քիչ ԶԼՄ-ների է հետաքրքել այդ հաղորդագրությունը, իսկ ով զանգել է՝ պարզաբանում է ստացել։ Այնպես չէ, որ ես նախընտրած լրատվամիջոց ունեի և նրանց եմ տվել պարզաբանում, բայց նման բան այլևս չի կրկնվի»։

 

Աղավնի Սուքիասյան