ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը՝ Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին

Լուրեր

27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ականազերծման խնդիրների լուծման համար։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է  Պետքարտուղարության քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցում։

«Մենք խորապես մտահոգված ենք ականների և չպայթած զինամթերքի առնչությամբ, որոնք շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը»,- ասել է նա։

Պատասխանելով Արցախում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին Թուրանի հարցին՝ նա վերահաստատել է դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացմանը, և ընդունում են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։

Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»:

Խոսելով բյուրոյի ջանքերի մասին՝ Լյուիսը հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գոտում ականազերծման համար։ Նույն նպատակների համար 2021-ին հատկացվել է 500,000 դոլար։

Տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու՝ Վաշինգտոնի շահագրգռվածության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Լյուիսը նշել է, որ բյուրոն զբաղվում է նման առաքելությունների համար խաղաղապահների պատրաստմամբ։

«Կարծում եմ, որ մենք պետք է ուշադրությամբ դիտարկենք դրա հնարավորությունը։ Ակնհայտ է, որ այդ գործընթացն ընթանում է ՄԱԿ-ի միջոցով, և ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, թե ինչպես է ՄԱԿ-ը կառավարելու այդ գործընթացներն ապագայում։ Սակայն ես կարծում եմ, որ մեզ պետք է դիտարկել  այդ գործընթացին ոչ միայն Ռուսաստանի կողմից աջակցությունը։ Ռուսական տեխնիկան այժմ դժվարություններ ունի, օրինակ՝ պահեստամասեր ստանալու հարցում, և դա կարող է ազդել խաղաղապահների՝ իրենց գործունեությունն իրականացնելու ունակության վրա»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։

Էմմա Չոբանյան