ԼՂ հակամարտությունն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի խնդրի հետ․ Մարուքյան

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի խնդրի հետ, քանզի վերջին 30 տարիներին այն միշտ եղել է ինքնավար մարզ։ Այս մասին Twitter-ում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Իր ողջ իրավական ու քաղաքական պատմությամբ Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի խնդրի հետ, քանի որ այն միշտ եղել է ինքնավար ու ինքնորոշված մարզ վերջին 30 տարիներին։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը, ի տարբերություն թվարկվածների»,-գրել է Մարուքյանը։
Վերջինս նաև նշել է, որ ԼՂ հիմնախնդրի լուծում որոնելիս միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի ողջ պատմական ու իրավաքաղաքական հիմքը, հակառակ դեպքում ոչ համարժեք օրինակների վրա կառուցված ցանկացած լուծում կհանգեցնի խնդրի խորացմանն ու չլուծմանը։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր հարցին, թե որոնք են Ռուսաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։

«Նորագույն պատմության նման շատ օրինակներ կան։ Նույնը եղել է նաև Մինսկի համաձայնագրերում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի: Դա իրենց մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այս լեզվով, օգտագործել այն՝ պահպանելու իրենց մշակույթը, կրոնը, կարողանալ ունենալ տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)։

Մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական համայնքի ստեղծման մասին համաձայնագրում՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ»,- մանրամասնել էր Լավրովը՝ հավելելով, որ ԼՂ ժողովրդին անհրաժեշտ է իրավունքների նման փաթեթ։

Տաթև Ֆռանգյան