«Գոյի» գոյամարտը. անկախ Հայաստանի առաջին թատրոնը կարող է փակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
Բոլորը

«Գոյ» թատրոնի անձնակազմն օրեր առաջ ֆեյսբուքյան էջում բաց նամակ էր հղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ տեղեկացնելով, որ փոխնախարար Արա Խզմալյանը դեռ փետրվարին բանավոր հայտնել էր թատրոնի տնօրենին, թե լուծարման նախագիծ է քննարկվում․ վարչական մասը կկրճատվի, իսկ ստեղծագործական կազմը կմիավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Նախարարությունից վստահեցնում են, որ այդ պարագայում «Գոյը» կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Թատրոնի անձնակազմը, սակայն, դեմ է նախագծին․ կառույցը դիմում է գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին՝ նշելով, որ աջակցության կարիք ունի:

«Ոչ մի փաստաթուղթ չկա, մինչև օրս չունենք ո՛չ լուծարման փաստաթուղթ, ո՛չ միացման փաստաթուղթ, իսկ մեզ եկած պատասխանին մենք կպատասխանենք․ ի վերջո էքսպերիմենտալ թատրոն ենք։ Նախագծի հիմնադիրները մարդիկ են, որոնք չեն էլ մտել թատրոն»,- ասում է «Գոյի» գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասել է՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա և այլն, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ: Նրա խոսքով՝ «Գոյ»-ն այսօր ունի մեկ բեմ, սակայն Սունդուկյանի անվան թատրոնին միանալով՝ կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, նաև կարող է թատրոնի ձմեռային այգում աշխատել: Խզմալյանը հիշեցրել է, որ «Գոյը» փորձարարական թատրոն-լաբորատորիա է և իրավունք չունի կառչած մնալ միևնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:

«Գոյի» դերասան Աշոտ Մաթևոսյանը նկատում է՝ ուղիղ կերպով չեն ասում, որ թատրոնն ուզում են փակել, անուղղակի կերպով իջեցնում են ներքև՝ Սունդուկյան։

«Հետո կամաց- կամաց կլուծարեն, ասում են՝ ձեզ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում, հիմա հարց՝ ինչո՞ւ այդ նույն գումարը չի կարող հիմա ուղղվել մեր թատրոնին, որպեսզի բարեկարգվեն լույսերը, որովհետև չեմ կարծում՝ Սունդուկյանն այդ մեծ ծախսերն ինքն է անում»,- նշում է դերասանը։

Թատերագետ Անուշ Ասլիբեկյանը նկատում է՝ «Գոյի» անունը կարծես ճակատագրական եղավ իր համար․ թատրոնը ստեղծման առաջին իսկ օրվանից գոյության խնդիր է լուծում։ Նա շեշտում է՝ «Գոյը» անկախ Հայաստանի առաջին թատրոնն է, այն խորհրդանշական է մեր երկրի համար։

«Գոյը» լուծարելու նախագիծն այժմ շրջանառվում է, սակայն վերջնական որոշումը կլինի Կառավարության նիստում: Թատրոնի դերասանական կազմը հանձնվել չի պատրաստվում, մտադիր է պայքարել մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան