Թուրքական ոստիկանությունը Դիարբեքիրում շուրջ 200 մարդու է ձերբակալել Նովրուզի տոնակատարության ժամանակ

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրում շուրջ 200 մարդու են ձերբակալել Նովրուզի տոնակատարության ժամանակ, գրում է Turkish Minute-ը։

Նովրուզը քրդերի կողմից ավանդաբար գունագեղ տոնակատարություններով նշվում է մարտի երկրորդ կեսին՝ որպես գարնան առաջին օր, երկրի հիմնականում քրդաբնակ հարավ-արևելքում: Այնուամենայնիվ, քրդերի համար խորհրդանշական նշանակություն ունեցող տոնակատարությունները հաճախ խաթարվում են ոստիկանության կոշտ միջամտությամբ:

Այս տարի նույնպես Նովրուզի տոնակատարությունները բացառություն չեն եղել։ Հսկայական բազմություն է հավաքվել Դիարբեքիրի Բաղլար թաղամասի Նովրուզ այգում մի քանի օր առաջ մեկնարկած տոնակատարությունների եզրափակիչ միջոցառմանը։ Այգում մեծ թվով ոստիկաններ են տեղակայված եղել հատուկ տարածքում, որն առանձնացված է եղել մետաղական պարիսպներով մասնակիցների և հարթակի միջև, որտեղ ելույթներ են հնչել:

Նշվում է, որ տոնակատարության մասնակիցների թվում են եղել բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, Ֆերիթ Շենյաշարը, ում ընտանիքի երեք անդամները սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի հետ կապ ունեցող անձանց կողմից 2018 թվականին, և Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, ներկայում բանտարկված Սելջուկ Միզրաքլիի կինը՝ Զեյնեփ Միզրաքլին։

Ոստիկանները տոնի մասնակիցներին թույլ չեն տվել մտնել տարածք։ Իրավապահները պղպեղի սփրեյ են օգտագործել՝ ցրելու տոնի մասնակիցներից մի քանիսին, երբ նրանք վիճել են տարածքում կանգնեցված բարիկադների հետ կապված:

Թեև ձերբակալվածների հստակ թվի մասին պաշտոնական հայտարարություն չկա, փաստաբանները նշում են, որ նրանց թիվը շուրջ 200 է:

Հավելենք, որ ավելի վաղ Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանությունը 200-ից ավելի մարդու էր ձերբակալել։

Էմմա Չոբանյան