Պուտինը ՀՀ-ի դեմ լուրջ պրովոկացիա կարող է անել՝ այցելել այստեղ, թե՝ փորձեք ձերբակալել․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդյո՞ք միանշանակ է, որ ՀՀ-ն այն պետությունների շարքում է, որոնք պարտավոր են ձերբակալել և Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնել Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի մեր երկիր։ 1998 թվականին ՀՀ-ն ստորագրել է, սակայն դեռևս չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, որը միջազգային պայմանագիր է։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը տվեց Վլադիմիր Պուտինին, ՌԴ-ի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ին տված հարցազրույցում միանշանակորեն պնդում է, որ ՀՀ-ն պետք է աջակցի Վլադիմիր Պուտինի ձերբակալմանը։ Իրավապաշտպանը պնդում է՝ դա կբխի ՀՀ պետական շահերից, քանի որ Ադրբեջանի նախագահը ևս պատերազմական հանցագործություններ է կատարել, ագրեսիայի է դիմել ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ, էթնիկ զտմամբ է սպառնում ԼՂ-ին, և կարիք կա Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի ղեկավարի դեմ ևս պրոցես սկսել։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը, որպեսզի Ալիևի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացվի։

Իրավապաշտպանը զգուշացնում է նաև ՀՀ-ի դեմ սՌԴ նախագահի կողմից հավանական սադրանքի մասին, ըստ նրա՝ Պուտինը, հնարավոր է, միտումնավոր այցելի Հայաստան, հարց դնելու Երևանի առաջ՝ ձերբակալե՞լ, թե՞ ոչ։ Արթուր Սաքունցը նաև հարց է ձևակերպում իշխանության առաջ՝ որոշել՝ միջազգային հանցագործ Վլադիմիր Պուտինի՞, թե՞ միջազգային իրավունքի կողմից են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան