Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրն է․ Փաշինյանը շնորհավորել է Նոուրուզի առիթով․ Լուրեր

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը
  • 100-րդ օրն է, որ Բաքուն շրջափակված է պահում Արցախը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Արցախից հայտնում են, որ շրջափակման հետևանքով 782 տնտեսավարող սուբյեկտներ կամ ընդհանուրի 18,3 տոկոսը դադարեցրել են իրենց գործունեությունը,  ինչի հետևանքով 1170 աշխատակից դարձել են գործազուրկ։ մարտի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու  են հանդիսացել 1959 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց  փոխանցվել է 555,6 մլն դրամ:
  • Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցիներից մեկը սպառնում է մորթել հայերին և խմել նրանց արյունը։ Տեսանյութին արձագանքել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը։
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը, որում Հայաստանի մասին նշվում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Հիշատակվում է, որ մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին: Նույն առիթով Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։