Չավուշօղլուն՝ Մոսկվայում նախատեսված Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպման հետաձգման պատճառների մասին

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս Մոսկվայում սիրիական հարցով կայանալիք հանդիպման չեղարկմանը, գրում է TRT Haber-ը։

«Ռուսներն ասացին՝ մենք չենք կարողացել պատրաստվել, հետաձգենք։ Այնտեղ էր սիրիական ռեժիմը, միգուցե, նրանք համատեղ որոշում են կայացրել։ Հետո ասացին՝ կանենք ապագայում, մենք էլ պատասխանեցինք՝ լավ»,- ասել էՉավուշօղլուն։

Պատասխանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվայում գտնվելու մասին հարցին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել երկու կողմերի բանակցությունները, նաև հավելել, որ քառակողմ հանդիպումը Ռուսաստանի առաջարկն է, և իրենք սպասում են նոր ժամկետի։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Մոսկվայում նախատեսված սիրիական կարգավորման հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը տեխնիկական պատճառներով հետաձգվել էր։

Հավելենք, որ 2022 թվականի դեկտեմբերին, 2011 թվականից ի վեր առաջին անգամ, Մոսկվայում կայացել էր Թուրքիայի և Սիրիայի պաշտոնյաների հանդիպումը՝ ՊՆ և հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։

Էմմա Չոբանյան