ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում․ISW

Լուրեր

17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ ISW-ն, ուկրաինական պատերազմին նվիրված այսօրվա իր զեկույցում անդրադառնում է նաև Հայաստանին։

Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի կողմից իր «խաղաղապահ ուժեր տարրերի վերաբաշխումը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա քայքայում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրաի»։ Նշվում է,ո ր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ նոր լայնածավալ հարձակման և ցեղասպանություն իրականացնելու պատրաստության մեջ։

«Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում կնքված հրադադարը, որը Մոսկվայի միջնորդությամբ հաստատվեց Ադրբեջանի հետ։ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերին» 2022 թվականի դեկտեմբերին այս զինադադարի համաձայն «իր պարտավորությունները չկատարելու» մեջ այն բանից հետո, երբ ռուսական ուժերը չկարողացան ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի  միակ ճանապարհով ազատ երթևեկությունը։ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերը» ամենայն հավանակությամբ  թերկազմավորված են»,-ասվում է զեկույցում։

Ըստ ինստիտուտի՝ ռուս զինվորականները վերաբաշխել են 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի՝ Ռուսաստանի միակ խաղաղապահ բրիգադի տարրերը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա 2022 թվականի մարտին։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական ուժերը լրջորեն վնաս են հասցրել  15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադին՝ սպանելով 800-ին և վիրավորելով բրիգադի 1800 զինվորներից մոտ 400-ին, որոնք 2022 թվականի հունիսի դրությամբ Ուկրաինայում են տեղակայվել։

«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի ռազմական ազդոցությունը այլ հետխորհրդային երկրներում ևս, քանի որ Մոսկվան Ղրղզստանում, օկուպացված Վրաստանի (Աբխազիայի և Հարավային Օսիայի) և Տաջիկստանի ռուսական բազաներից վերաբաշխել է մշտապես տեղակայված ռուսական ուժերի տարրերը՝ Ուկրաինայում կռվելու համար»,-ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան