Բաքուն հայտնում է ականի վրա պայթելու հետևանքով 49 ադրբեջանցու մահվան մասին

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ շրջաններում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 49 քաղաքացիական անձ ու զինվորական։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորում է ստացել 234 մարդ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «ականի վրա պայթելու հետևանքով Ակնայի (Աղդամ) շրջանում երկու խաղաղ բնակիչ է զոհվել և, ինչպես միշտ, անհիմն մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ աչք չփակել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ կանխամտածված ականապատման քաղաքականության կոպտագույն խախտումների վրա և պահանջել Հայաստանից կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանն էլ փաստել է, որ Հայաստանն այս առումով որևէ պարտավորություն չունի, բացի այդ՝ Բաքուն որևէ կերպ չկարողացավ փաստեր ներկայացրել ականների հարցով։

Հարկ է նկատել, որ Բաքվի հրապարակած տվյալները հավատ չեն ներշնչում, քանի որ վերջերս Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 4-ին զինծառայող Քյամրանւ Հուսեյնովը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, իբր,  «հայերի կողմից տեղադրված ականի վրա պայթելու հետևանքով»։ Սակայն զինվորականի ծնողները լրատվամիջոցներին պատմել էին, որ Հուսեյնովը մահացել է Քարվաճառում՝ ձնահոսքի տակ ընկնելու հետևանքով։

Էմմա Չոբանյան