Հակամարտության կարգավորումը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը․ Շոլցը՝ Ալիևին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը  նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, քննարկվել է նաև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրա ազդեցությունը Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

«Ես հստակ հայտնել եմ մեր դիրքորոշումը՝ ռուսական ագրեսիվ պատերազմը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»- ասել է Շոլցը՝ հավելելով․ «Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը առանցքային նշանակություն ունեն, հատկապես Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին»։

Կանցլեր Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։

«Իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում անկայուն է և պարունակում է հետագա էսկալացիաների վտանգ։ Անցած մի քանի շաբաթների և ամիսների իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել դա»,-ասել է նա՝ նշելով, որ հատկապես Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի ու ավելի է ճգնաժամային դառնում։

«Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այս հակամարտության արագ և կենսունակ լուծում գտնելը՝ ի շահ տեղի բնակչության», – ասել է Շոլցը: Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

«Այն ներառում է նաև Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել, որ երկու պետությունների բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան»,-ասել է Գերմանիայի կանցլերը։

 

Էմմա Չոբանյան