Փաշինյանի ասած՝ բանակում առկա 5-րդ շարասյունը ՌԴ-ին է պատկանել․ Ադրբեջանն այդքան հզոր չէր․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում տեղեկացրեց, որ երկու-երեք օր առաջ Ադրբեջանից ստացել են պայմանագրի շուրջ խմբագրված տարբերակ։ Ասաց՝ որոշակի առաջընթաց տեսնում է ինքը, սակայն ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ:

«Օրինակ՝ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման պայմանագրի միջոցով ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է, Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում էթնիկ զտում, ցեղասպանություն անելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ, դա ևս կարմիր գիծ է։ Հաջորդ խնդիրն է՝ Ադրբեջանը փորձում է անել այնպես, որ պայմանագրի կատարման երաշխիքներ չունենանք, ինչպես նոյեմբերի 9-ը չի կատարվել, օրինակ՝ տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը փակ է»,- ասել է վարչապետը։

Նշանակում է՝ պայմանագիր չի՞ ստորագրվի առաջիկայում։ Քաղաքագետ Միքայել Զոլյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ դրական է ընդհանրապես բանակցային գործընթացը, երբ Երևանն ու Բաքուն փոխանակվում են տեքստերով, քանի որ բանակցության ժամանակ էսկալացիայի հավանականությունն ավելի փոքր է:

«Բանակցությունների այսօրվա տրամաբանությունը, կարծես, էլի ռազմական տրամաբանություն է՝ ուղղակի բերված դիվանագիտական ոլորտ։ Ադրբեջանը ճնշում է, որ ստանա այն, ինչ իրեն պետք է, պարզապես ոչ թե ռազմական ճանապարհով դա ստանա, այլ դիվանագիտական ճանապարհով՝ առանց իր կողմից փոխզիջումներ առաջարկելու»,- ասաց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը, որ հարկադրանքի ներքո ընթացող պրոցեսն ուրեմն բանակցություն չէ, ուրիշ պրոցես է, Միքայել Զոլյանը հիշեցրեց, որ սեպտեմբերից ՀՀ-ն սկսեց ստանալ Արևմուտքից դիվանագիտական աջակցություն, քանի որ Արևմուտքում հասկացան՝ քանի դեռ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա անհավասարակշռություն, Ադրբեջանը փորձելու է իր պահանջներն առաջ տանել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմում պարտության պատճառը 5-րդ շարասյան գոյությունն է եղել, Միքայլ Զոլյանը որպես դրա ամպհովանի ՌԴ-ին մատնանշեց՝ ասելով, որ Ադրբեջանն այնքան զորեղ չէ, որ ՀՀ բանակում կարողանար ստեղծել 5-րդ շարասյուն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան