Հայաստան մտնող գազատարի մասնակի խցափակումը բացված չէ․ վերականգնման աշխատանքները կսկսվեն մայիսից

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի մասնակի խցափակումը բացված չէ: Factor․am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Գազատարի վերականգնման աշխատանքերը «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում են իրականացնել մայիս ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին  «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում խցափակվել էր, որի հետևանքով նվազել էին Հայաստան ներկրվող բնական գազի օրական ծավալները։ Դրա հետևանքով մի քանի օրով ընդհատվել էր մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ չնայած մասնակի խցափակմանը, այս պահին ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն ամբողջովին ապահովում են ՀՀ գազասպառողների պահանջարկը:

Անի Թամրազյան