Ծառուկյանը «չնահանջեց». Հիսուսի արձանի 12 մետրն արդեն պատրաստ է, որտե՞ղ է տեղադրվելու. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
Բոլորը

Թեև դեռ չկա համապատասխան գերատեսչությունների դրական եզրակացությունը, սակայն Գագիկ Ծառուկյանի պատվերով Հիսուս Քրիստոսի արձանն արդեն պատրաստվում է։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ 33 մետրանոց արձանի 12 մետր հատվածն արդեն պատրաստ է։ Մրցույթում հաղթել էր քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։  Արվեստանոցում ալյումինե արձանի վրա  մասնագետները շարունակում են աշխատել,  այն ի սկզբանե  նախատեսված էր  տեղադրել Հատիս լեռան գագաթին։ Արվեստանոցի ներսում նկարահանումներ չթույլատրեցին, բայց արձանի պատրաստի մասն արդեն տեսանելի է դրսից։

Դեռևս 2022-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը  դեմ էին արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Չնայած դրան՝ վարչապետ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու գաղափարին, քանի որ այն, ըստ գործադիրի ղեկավարի, կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը։

Գաղափարի քննադատները նաև նշում էին, որ  Հատիս լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում  լեռան գագաթին  հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից, սակայն նորահայտ հնավայր-ամրոցի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը երեկ հուշագիր են կնքել։

Ըստ հուշագրի՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սեփական միջոցներով կիրականացնի վերականգնման աշխատանքները և այլ հարցերում աջակցություն կցուցաբերի։ Հնագետները, սակայն, պնդում էին, որ բրոնզեդարյան ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով։

Այդ հուշագիրը չի ենթադրում, որ Փրկչի արձանը տեղադրվելու է լեռան վրա՝ ասացին ԿԳՄՍ նախարարությունից և հորդորեցին թեմայի վերաբերյալ մյուս հարցերն ուղարկել գրավոր։

Արձանի տեղադրման շուրջ կրքերն ավելի բորբոքվեցին, երբ 2022 թվականի մայիս-հունիս ամիսներին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով չնչին գնով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Ըստ «Հետք»-ի՝ Հիմնադրամը սեփականության իրավունքի վկայական է ստացել 2022-ի հունիսի 14-ին։ Հատիսի գագաթին Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ արտահայտվող Գարեգին Միսկարյանը և մի խումբ այլ ակտիվիստներ Վարչական դատարան էին դիմել, որպեսզի ավագանու՝ հողակտորներն օտարելու որոշումն անվավեր ճանաչվի։ Դատարանը մերժել է հայցը, բողոքարկել են Վերաքննիչ վարչական դատարանում․ բողոքը վարույթ է ընդունվել, իսկ լեռան վրա գտնվող ամրոցի վերականգնման շուրջ հուշագրի կնքումը, ըստ Միսկարյանի, և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։

«Բացասական կողմն այն է, որ իրենք կարող էին հայցով դիմել դատարան, քրեական գործ հարուցվեր և վերականգնեին պետությանը  հասցված վնասը՝ բնության հուշարձանը վերադարձվեր պետությանը, որովհետև, ըստ օրենքի, օտարման ենթակա չի»,- ասում է Միսկարյանը։

Մյուս կողմից, Միսկարյանը քայլը ողջունելի է համարում, քանի որ, նրա գնահատմամբ, դատական համակարգն  անկախ չէ, ինչի հետևանքով պատմական հուշարձանին ավելի մեծ վնաս կարող էր հասցվել, և գոնե այսպես կարող են կանխվել, իր խոսքով, հետագա ավերածությունները։ Թեև արձանի պատրաստման աշխատանքները մեկնարկել են, բայց Միսկարյանը վստահ է՝ այն Հատիսի գագաթին չի տեղադրվելու։

«Այլ հարց է՝ ինչքան ջանք կպահանջվի մեզնից»,- հավելեց Գարեգին Միսկարյանը։

Նա ասում է՝ չի դադարեցնելու պայքարը, ավելին՝ պարբերաբար այցելելու է Հատիս, որպեսզի անձամբ հետևի կատարվելիք աշխատանքներին։

Ինչո՞ւ է պատրաստվում Փրկչի արձանը, եթե չկա տեղադրման թույլտվություն, կամ եթե ոչ Հատիսի վրա, ապա որտե՞ղ է տեղադրվելու Հիսուս Քրիստոսի արձանը՝ փորձեցինք պարզել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից, բայց կապ հաստատել չհաջողվեց։ Մեկ բան հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել, որ հետ է կանգնում իր մտադրությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան