51-ամյա տղամարդը դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը. նա ձերբակալվել է

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

2023թ.-ի մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նույն օրը ստացվել է նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ահազանգն այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար և որպես պատիժ նշանակվել է տուգանք: Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: