Կարմրուկի վտանգները. հիվանդանալու դեպքում օրգանիզմը կորցնում է իմունային «հիշողությունը»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում վերջին օրերին կարմրուկի դեպքեր են գրանցվել։ Այսօր ժամը 11։00-ի դրությամբ՝ վարակման 20 դեպքի մասին է հայտնի․ 15-ը երեխաներ են, 5 -ը՝ մեծահասակներ։ 19-ը հոսպիտալացված են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկը դուրս է գրվել։

Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է։ Մեկ վարակակիրը կարող է վարակել մինչև 12-18 անձի․ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 9-ից 11 օր է, երբեմն՝ 7-ից 21, այնուհետ ի հայտ են գալիս առաջին ախտանշանները:

«Հիվանդության սկիզբը լինում է սովորաբար սուր, բարձր ջերմություն, շատ բնորոշ է երեք ախտանիշ, որ առավելապես երեխաների մոտ է տիպիկ՝ հարբուխ, հազ և աչքերի բորբոքում»,- ասում է ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը։

Ցանավորումը կարող է սկսվել մի քանի օր հետո։ Կարմրուկի կանխարգելման միակ արդյունավետ տարբերակը պատվաստումն է։ Երկու դեղաչափ պատվաստված քաղաքացիները 100 տոկոսով պաշտպանված են, հակառակ դեպքում՝ վարակակրի հետ շփման դեպքում վարակելիությունը հարյուր տոկոս է։ Բայց եթե նույնիսկ քաղաքացին վարակվել է այս վիրուսով, միևնույն է, այն օրգանիզմից դուրս չի գալիս։

«Եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է նորից ակտիվանալ․ այս դեպքում առաջանում է ուղեղի թաղանթի բորբոքում, վտանգավորությունը դրա հետ է կապված, որը գրեթե 100 տոկոս մահվան ելք է առաջացնում»,- ընդգծում է ԱՆ ՀՎԿԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Եթե մարդը վարակվում է այս վիրուսով, առաջանում է իմունային համակարգի հիշողության կորուստ՝ ասում է Գայանե Սահակյանը։

«Եթե երեխան, ենթադրենք, բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է կամ տարբեր հիվանդություններով հիվանդացել, և արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսով հիվանդանալուց հետո օրգանիզմն այլևս չի հիշում, և օրգանիզմը դառնում է խոցելի ցանկացած «անշառ» հիվանդությունների նկատմամբ։ Այդ պրոցեսը տևում է երեք տարի, որպեսզի իմուն համակարգը կրկին վերականգնվի»,- շեշտում է մասնագետը։

Հայաստանին նոր համաճարակ դեռ չի սպառնում՝ վստահեցնում է Անահիտ Ավանեսյանը, բայց այն բացառելու համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։ Ավանեսյանի գլխավորությամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։ Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Եթե քաղաքացին չի հիշում՝ երկու դեղաչափով պատվաստվե՞լ է, թե՞ ոչ, ապա կարող է կրկին պատվաստվել։

Պատվաստանյութի առկայության խնդիր ՀՀ-ում չկա՝ ասում են պատասխանատուները, կստեղծվեն նաև պատվաստման շարժական կետեր։ Ըստ նախարարի՝ Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ։

Մեր երկրում կարմրուկի պատվաստումների միջին ցուցանիշը 95 տոկոս է։ Հայաստանում կարմրուկի վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015 թվականին, երբ վարակվել էր 33 մարդ։ Այս տարի կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից՝ ասում է Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդացել է բալիկ, որից վարակվել են նաև այլ անձինք»,- նշում է նախարարը։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ևս, որն այժմ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր է,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է թեմային։

«Իմ տեղեկություններով՝ այդ տարածումը հենց ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել՝ հիվանդ երեխայից մյուսներին, այլ տեղեկություն կա, որ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատող»,- ուղիղ եթերում ասել է Արսեն Թորոսյանը։

Իր և նախարարի ասածի միջև հակասություն չկա՝ վստահեցնում է ինքը՝ Արսեն Թորոսյանը։

«Ես ասել եմ, որ ներհիվանդանոցային տարածում է եղել, բայց հիվանդանոցում հայտնվում է պացիենտ նաև դրսից, այսինքն՝ տարածել է հիվանդանոցի ներսում»,- պարզաբանում է նախկին նախարարը։

Թորոսյանն առողջապահական գերատեսչությունը ղեկավարել է 2018-2021 թվականներին։ Հիմա գերատեսչության հետ առնչություն չունի, բայց սոցցանցերում ակտիվորեն ներկայացնում է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում։

Մեր հարցին՝ ինչո՞ւ, Թորոսյանը պատասխանեց․ «Ես հիմնականում Առողջապահության նախարարության հայտարարություններն են դնում իմ էջում, ինֆորմացիայի այլ աղբյուր չունեմ։ Ես կարծում եմ՝ պարտք ունեմ, երբ նույնիսկ նախարար չէի, բայց էլի հանրային իրազեկում արել եմ և անելու եմ»։

Նա, այդուհանդերձ, չի թաքցնում՝ ներկա նախարարի հետ տարաձայնություններ ունի՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան