Ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի․ Փաշինյանը՝ Բեռլինում

Լուրեր

05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը: Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին:

Անդրադառնալով ադրբեջանցի  ներկայացուցչի հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է,«Մեր հանդիպման վերջնամասում կփորձեմ կենտրոնանալ դրական ասպեկտների վրա։ Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը։ Հիմա դուք ունեք ինֆորմացիայի ձեր սեփական աղբյուրը։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի ասել, որ մեր քաղաքան թիմը, խորհրդարանական մեծամասնությունն իր պատասխանատվության տակ է վերցրել խաղաղության օրակարգը, և հիմա մենք խաղաղության օրակարգի համար մանդատ ունենք։ Մենք կենտրոնացած ենք այդ մանդատի իրականացման վրա։ Եվ մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք, և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։ Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը։ Շնորհակալություն»,– եզրափակել է վարչապետ Փաշինյանը։