Ալիևի` միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը դրսում չեն հավատում. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին Լաչինի միջանցքի  փակման մասին խոսել ու իրենց  մտահոգություններն են հայտնել  Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի ու Շվեդիայի պատգամավորները։ Այս մասին խորհրդարանական ժեպազրույցի ընթացքում նշեց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի թեզին, որ հնչեցվում է միջազգային հարթակներում, թե Լաչինի միջանցքը փակ չէ, որևէ մեկը չի հավատում:

«Դա ակնհայտ է ու դրան է գումարվում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատեց խնդրի լրջությունը», – նշեց Խանդանյանը՝ վստահեցնելով, որ միջազգային հարթակներում հավատում ու լսում են Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով բանակցությունների մասին հարցին, Խանդանյանն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները․ թե՛ այդ բանակցությունների շրջանակում և թե՛ դրանից դուրս ընդհանրապես Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը ՀՀ օկուպացված տարածքներից:

«Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումները մեծ հաշվով տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանության ներքո, նաև Հայաստանի ներքին գործերին որևէ կողմի չմիջամտելու թեմայի համատեքստում»,-ասաց Խանդանյանը:

Թե կոնկրետ ի՞նչ մասնավոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ պատգամավորը չմանրամասնեց՝ նշելով, որ դրա մասին պետք է խոսեն բանակցողները:

«Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները: Եվ հույս ունենք, որ պահը շուտ կմոտենա, և մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ նախապայման, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Խանդանյանը պատասխանեց. «Այդ նախապայմանը ոչ միայն խաղաղության բանակցությունների շրջանակում է, այլ՝ ընդհանրապես, Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։