Լրագրողները բաց աղբյուրներով հաշվարկել են Ուկրաինայում 15,136 ռուս զինծառայողի կորուստ, որն ավելին է Աֆղանական պատերազմում կորուստների պաշտոնական թվից

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարում զոհվել է 15,136 ռուս զինվորական։ Այս մասին տեղեկատվությունը բաց աղբյուրների տվյալների հիման վրա հաստատել են BBC-ի ռուսական ծառայության և «Մեդիազոնա»-ի լրագրողները կամավորների իրենց թիմի հետ միասին, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ մահացածների թվում կան ավելի քան 1,200 մոբիլիզացվածներ, 1,300 բանտարկյալներ, 1,800 սպաներ, ինչպես նաև 199 բարձրաստիճան սպաներ՝ փոխգնդապետներ և գեներալներ:

Ըստ «Մեդիազոնա»-ի՝ Ուկրաինա ներխուժման տարում Ռուսաստանն ավելի շատ զինվորական է կորցրել, քան Աֆղանստանի պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունը, որտեղ, ըստ պաշտոնական գնահատականների, 15,051 մարդ է մահացել:

Լրագրողները, սակայն, նշում են, որ կորուստների իրական թիվը շատ ավելին է, քանի որ այդ տվյալները հաշվի են առնում միայն այն դեպքերը, որոնք հաստատվել են հրապարակավ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատերազմի ժամանակ երեք անգամ է հաղորդել իր կորուստների մասին, վերջին անգամ՝ 2022-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակ ռուսական կողմը նշում էր, որ 5,937 ռուս զինծառայող է զոհվել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, որն ամեն օր հաշվարկում է Ռուսաստանի կորուստները, այսօր հայտնել է, որ ռուսական կողմից ոչնչացվել է 146,820 զինվորական։

Էմմա Չոբանյան