ԵՄ-ն 12 մլրդ եվրո է խնայել Ռուսաստանից գազի ներկրումից հրաժարվելուց հետո

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով ԵՄ-ի կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելուց հետո եվրոպական երկրներին հաջողվել է 12 միլիարդ եվրո խնայել՝ վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ընդլայնման արդյունքում։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ նման եզրակացության են հանգել հետազոտության հեղինակները, որը ներկայացրել է Ember Climate վերլուծական կենտրոնը։

«Շնորհիվ ընդլայնվող հզորությունների և բարենպաստ եղանակային պայմանների՝ հողմային և արևային էլեկտրակայանները պատերազմի մեկնարկից հետո ռեկորդային քանակությամբ էներգիա են արտադրել ԵՄ-ում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի հունվարի վերջ ԵՄ-ն 10 տոկոսով ավելի շատ քամու և արևային էլեկտրաէներգիա է արտադրել, քան 2021-2022 թվականների նույն ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ, նշված ամիսներին լրացուցիչ 50 տերավատտ/ժամ էլեկտրաէներգիա է մշակվել, որը համապատասխանում է 12 մլրդ եվրո արժողությամբ 90 տերավատ/ժամ գազի ներկրմանը։

Կենտրոնի տվյալներով՝ բնական գազի ներկրումը ԵՄ կրճատվել է 5 տոկոսով, իսկ ռուսական գազի մասնաբաժինը մարտից հունվար ընկած ժամանակահատվածում կազմել է 16 տոկոս, մինչդեռ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից առաջ այդ ցուցանիշը հասնում էր 40 տոկոսի։

Հավելենք, որ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԵՄ-ն լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ, որը նախատեսում է ռուսական էներգառեսուրսների ներմուծման փուլային դադարեցում։

Էմմա Չոբանյան