Գյումրիում կամերային երաժշտական դահլիճ է բացվել․ քաղաքային բյուջեից 33 միլիոն դրամ է հատկացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Այսօր Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի շենքում կամերային երաժշտական դահլիճ է բացվել։ Մինչև 250 տեղանոց դահլիճի նորոգման, վերազինման, արդիականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 33 միլիոն դրամ։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սա պատմական իրադարձություն է համարում մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրու համար։

«Կամերային դահլիճ Գյումրի քաղաքը երբևէ չի ունեցել»,- ասաց նա։
Սամսոնյանի խոսքով՝ շատ երաժշտական կոլեկտիվներ հրաժարվել են Գյումրիում ելույթ ունենալ՝ կամերային դահլիճ չլինելու պատճառով, բայց այսուհետ կարող են այստեղ փառատոններ, երաժշտական տարբեր միջոցառումներ անցկացնել։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն առաջարկում է չօգտագործել «կամերային երաժշտական դահլիճ» արտահայտությունը, դրա փոխարեն ասել՝ «Կամերային երաժշտության տուն», որովհետև այստեղ ապրելու է երաժշտությունը։

«Ստեղծագործ այս քաղաքը վաղուց պիտի ունենար իր հանգրվանը, այնպես պիտի անենք, որ պրոֆեսիոնալ, ակադեմիական երաժշտությունն իր արժանի հանգրվանն ունենա, Կամերային երաժշտության տունը պիտի նպաստի դասական երաժշտության զարգացմանը»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն իր հերթին Factor.am-ի հետ զրույցում նշեց․ «Սա նշանակալի իրադարձություն է Գյումրիի համար, որովհետև եթե խոսում ենք մշակութային մայրաքաղաքի մասին, ապա համոզված պիտի լինենք, որ անհրաժեշտ միջավայր է պետք, մշակութային մայրաքաղաքին համապատասխան՝ համերգային ծրագրեր, ձեռնարկներ կյանքի կոչելու համար։

Ես վստահ եմ, որ Գյումրու կամերային երաժշտության դահլիճը դառնալու է սպասված հանդիպումների հանգրվան, այստեղ ելույթ են ունենալու հայ և միջազգային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, որոնք մինչ այս պահը հրաժարվում էին նվագել կամ ելույթ ունենալ Գյումրիում համապատասխան դահլիճի, գործիքների կամ միջավայի բացակայության պատճառով։ Եվ ավելի քան համոզված եմ, որ այսօրվանից դասական երաժշտության պատմության նոր էջ ենք գրելու Գյումրիում՝ շնորհիվ այստեղ կազմակերպվելիք միջոցառումների»։

Արմիկ Մովսիսյան