Ուրախ ենք, որ քանդվել են Հայաստանի և Թուրքիայի միջև անտեսանելի պատերը․ Պոլսո Հայոց պատրիարք

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հարցազրույց է տվել CNN Türk-ին փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի վերաբերյալ։

Նա նշել է, որ կյանքը շարունակվում է, և միասին պետք է վերակառուցել երկիրը երկրաշարժից փրկվածների համար։

«Մենք վերակառուցելու ենք ավերված քաղաքները։ Սա մեր պատմական պարտավորությունն է, մեր պարտքը մարդկությանը»,- ասել է Հայոց պատրիարքը։

Նա նշել է, որ երկրաշարժից հետո Հայոց պատրիարքարանում ժողով է տեղի ունեցել օգնության կազմակերպման համար։

«Որպես պատրիարքարան՝ մենք մեր հիմնադրամների և բարերարների օգնությունը փոխանցեցինք «Թուրքիա՝ մեկ սիրտ» արշավին»,- ասել է նա։

Հավելենք, որ հեռուստաարշավի ընթացքում Հայոց պատրիարքարանը 3 մլն լիրա է փոխանցել։

Հայոց պատրիարքը նաև հայտնել է, որ երկրաշարժի հետանքով հայ համայնքից կա 11 զոհ, Իսկենդերունի և Մերսինի հայկական եկեղեցիներն էլ վնասվել են։ Նա նաև անդրադարձել է Հայաստանից ուղարկված օգնությանն ու Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ աղետը միավորում է մարդկությանը։

«Երկրաշարժը կոտրել է ոչ միայն շենքերը, այլև մարդկանց սրտերի արկերը։ Իհարկե, մենք՝ Թուրքիայի հայերս, ուրախ ենք, որ քանդվել են Թուրքիայի և Հայաստանի միջև անտեսանելի պատերը։ Սրանք դրական զարգացումներ են։ Կցանկանայի, որ մենք կարողանայինք գիտակցել որոշ արժեքներ՝ նախքան վատ օրեր տեսնելը և մեր մարդկությունն արթնացնելը»,- ասել է Սահակ Մաշալյանը։

Էմմա Չոբանյան