«Մեր գործունեությամբ նպաստենք մարդկանց՝ մշակութային որակյալ արտադրանքին հաղորդակցմանը». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հաստատման փուլում է գտնվում մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է հետագա տարիների անելիքները: Սա հնարավորություն է՝ հասկանալու առաջիկա քայլերը, մասնավորապես՝ քննարկելու մշակութային հաստատությունների գործունեության և ֆինանսավորման սկզբունքների բարելավման հարցը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆժից։

Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների, թատերահամերգային հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Քննարկվել են հաստատությունների ֆինանսավորման նոր սկզբունքները, որոնց վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան առաջարկներ և դիտարկումներ են ներկայացրել:

«Իրականացվող որակական փոփոխությունների քաղաքական ուղերձը հանրության ներսում մշակութային հաղորդակցումն առավել հասանելի դարձնելն է, քանի որ մշակույթը հանրային զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի»,- ասել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթ խնդիրներից է մեծացնել մշակութային հաստատությունների ինքնավարությունը, որպեսզի ընդլայնվեն գործելու հնարավորությունները: Այս տրամաբանությամբ ակնկալվում է, բացի պետական բյուջեի ֆինանսավորումից, ձևավորել որոշակի այլ աղբյուրներ ևս: Նախարարն ընդգծել է նաև, որ անցյալ տարվանից բազմաթիվ միջոցներ են հատկացվել թատրոնների նյութատեխնիկական բազայի արդիականացման, վերազինման, աշխատանքային միջավայրի բարելավման ուղղությամբ, և կապիտալ ծախսերի հատկացումը դիտվում է իբրև առանձին խնդիր:
«Այս պահին խոսվում է մշակութային գործունեության կազմակերպման սկզբունքների մասին: Փորձելով խրախուսել թատրոնների գործունեության հնարավորինս արդյունավետ իրացման տարբերակները՝ առաջարկում ենք ֆինանսավորման մի մոդել, որը կհիմնվի հաստատության գեներացրած արտաբյուջետային եկամուտների չափի վրա: Եվ այն մուտքերը, որոնք ցույց կտան բարելավումը նախորդ տարվա համեմատ, պետության կողմից առավելագույնը կկրկնապատկվեն՝ սահմանելով որոշակի համամասնություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն առանձնացրել է 2 հիմնական հավելյալ խնդիր, որոնք համատեղ կարգավորման պահանջ ունեն:

Առաջին խնդիրը վերաբերում է մշակութային հաստատության ստեղծագործական անձնակազմի վարձատրության սկզբունքին. «Հաստիքային տրամաբանությունից պետք է անցում կատարենք ելույթավճարների տրամաբանության, որը կօգնի նաև բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան, կնպաստի բովանդակային ներգրավվածությանը՝ ստեղծելով մասնագիտական զարգացման հավելյալ խթաններ»:

Որպես երկրորդ սկզբունք՝ նախարարն ընդգծել է ատեստավորման հնարավորությունը, որն արդեն իսկ կիրառվում է տարբեր ոլորտներում՝ վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման փոխկապակցվածության հիմքով:

«Յուրաքանչյուր կառույցում ունենք նմանատիպ որակական ֆիլտրի կարիք: Կարծում եմ՝ մշակութային հաստատություններն ամբողջությամբ կարող են լինել ինքնուրույն՝ սեփական ռեսուրսներով իրականացնելով գործընթացը: Պարբերական քննարկումներով մեխանիզմները կարող են ճշգրտվել, ընթացակարգերը՝ սահմանվել: Նպատակը մեկն է՝ մեր գործունեությամբ նպաստենք մշակութային որակյալ արտադրանքին մարդկանց հաղորդակցմանը, ու համապատասխան վարքականոնի ձևավորմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկաները քննարկման թեմաների շուրջ հնչեցրել են առաջարկներ, բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին: Մասնավորապես՝ ընդգծվել է ատեստավորման չափանիշների հստակեցման անհրաժեշտությունը, ստեղծագործող անձնակազմի սոցիալական պաշտպանվածության սահմանումը: Կարևորվել է խնդիրները համակարգային փոփոխությամբ լուծելու ճանապարհը: Որպես առաջարկ՝ տնօրենները ներկայացրել են ստեղծագործական անձնակազմը ադմինիստրատիվ անձնակազմից տարանջատելու, ստեղծագործական հաստիքները ժամկետային դարձնելու համար օրենսդրական ակտ մշակելու, աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Նշվել է՝ ստեղծագործողը որքան ազատ լինի հաստիքային պարտականություններից, այնքան որակապես կբարելավվի նրա աշխատանքը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկումները դարձնել շարունակական: