ՌԴ-ն ահաբեկում է ՀՀ-ին․ ԵՄ դիտորդների գալով՝ Ադրբեջանի հետ առևտուր չի կարողանա անել մեր հաշվին․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 09:45
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
Բոլորը

Մոտակա շաբաթներին, հավանական է, ՀՀ-ում կտեղակայվեն ԵՄ-ի դիտորդներ, որոնց շարքում նաև 8 ֆրանսիացի ժանդարմներ կլինեն։ Եվ եթե Բաքուն վերջին օրերին քչացրել է ագրեսիվ հռետորաբանությունն Արևմուտքի հասցեին, ապա ՌԴ-ն բացահայտ է ընդդիմանում ԵՄ-ի դիտորդներին, թե դրանք կսրեն իրավիճակը, աշխարհաքաղաքական բախում կլինի։ Պետդումայի խոսնակ Վոլոդինն էլ Բաքվում սպառնացել է հայկական կողմին, թե ԵԽԽՎ-ին, Եվրախորհրդարանին ուղղված հայտարարություն անողները կարող են երկիր կորցնել։

Factor TV-ին տված հարցազրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանին հարց ուղղեցինք, թե հեռավոր Կանադայից ինչպե՞ս են իրեն երևում Հայաստանի ունեցած անվտանգային, արտաքին քաղաքական խնդիրները։

«Միանշանակ՝ դրական եմ գնահատում ԵՄ-ի այդ քայլը, և անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում սխալ արտահայտություն արեց, որը ռուսական կողմին ռևերանս է, թե ԵՄ դիտորդները գալիս են, քանի որ Ադրբեջանը Եվրոպայում ներկայացնում է, որ ռուսների հետ ՀՀ-ն պատրաստվում է հարձակման իր դեմ։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը Թուրքիայից հետո ՌԴ-ն է։ Վոլոդինի ասածից տեղյակ եմ՝ քո պաշտոնական դաշնակիցը քեզ հետ թշնամական հարաբերություն ունեցող պետության ներսում քո անկախության դեմ արտահայտություններ է անում։ Դա անընդունելի է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա կարծում է, որ Վոլոդինի խոսքը Բաքվում իրականում ահաբեկում է ՌԴ-ի կողմից ՀՀ-ին։ Ըստ Մարտիրոսյանի՝ ԵՄ դիտորդների գալով՝ ՌԴ-ն չի կարողանա ՀՀ-ի հաշվին առևտուր անել Ադրբեջանի հետ։ Բացի այդ՝ ՀՀ-ն իր անվտանգային ապահովման հարությունն ընտրում է արևմտյանը, ինչը ևս ռուսների մոտ առաջացրել է ՀՀ-ին ահաբեկելու և դեպի Արևմուտք քայլից հետ պահելու ցանկություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան