«Ոչ թե զոհ, այլ հաղթող»․ ցուցահանդես՝ լրագրության և կոնցեպտուալ լուսանկարչության համադրությամբ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դժվարությունը հաղթահարել և ուժ գտնել կյանքը շարունակելու»․ այս սկզբունքով է առաջնորդվում 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիից վերջինը դուրս եկած բժիշկ Տիտան Ասատրյանը։ Ասում է՝ իրեն հրամայել է ապրել այն ժամանակ, երբ ապրելու շանս չի ունեցել։

Բժիշկ Տիտանի պատմությունը ներկայացված է «Դափնե» ծրագրի շրջանակում իրականացված «Ոչ թե զոհ, այլ հաղթող» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությանը։

Ստեղծման օրվանից ի վեր «Դափնե»-ի թիմը փորձել է համադրել լրագրությունն ու կոնցեպտուալ լուսանկարչությունը: Ծրագրի հիմնադիր Մարիաննա Գրիգորյանն ասում է՝ նյութերը մշակելը և դրանցով մարդկանց հետ կիսվելն ապրեցնող գործոն են եղել։

Ծրագրի ստեղծագործական մասի ղեկավար Էմմա Գրիգորյանի խոսքով՝ «Դափնե»-ն այն վայրն է, որի պատմությունները մտածելու, ապրելու և ցանկացած դժվարությունից դուրս գալու հնարավորություն են տալիս։

Երբ իրավապաշտպանները սկսում են խոցելի խմբերի օգնել, հասարակության մեջ բավականին մեծ կարծրատիպեր են կոտրվում՝ կարծում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ մեծ խմբերի կողմից շատ մարդիկ թիրախավորվում և լքված են լինում, և հասարակությունը սկսում է չարությամբ ու ատելությամբ լցվել իրենց դժվարությունների մասին պատմող մարդկանց նկատմամբ։

«Դափնե» ծրագրի «Ոչ թե զոհ, այլ հաղթող» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսի բացմանը ներկա էին լրագրության և լուսանկարչության ոլորտի տարբեր մասնագետներ։ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին ողջունեց նախաձեռնությունը։

Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում անցկացվող ցուցահանդեսի այցելուները մինչև փետրվարի 10-ը կարող են ծանոթանալ ցավը հաջողության վերածած մարդկանց պատմություններին։ Մուտքն ազատ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան