«Ոսկու աշխարհը» փակվել է․ «Սուրմալուն» գործում է՝ չնայած առկա 66 խախտումներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
Բոլորը

Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի գործունեությունն այսօրվանից կասեցվել է․ ՔՏՀԱ տեսչական մարմինը հունվարի 25-ին է ստուգումներ իրականացրել և պարզել, որ շուկայում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։ Շուկայի գործունեությունը կվերսկսվի, եթե տնօրինությունը վերացնի հայտնաբերված բոլոր 12 խախտումները։

«Ոսկու աշխարհ» այցելողներն անակնկալի էին գալիս՝ իմանալով, որ շուկան այսօրվանից փակ է և հայտնի չէ, թե երբ կվերաբացվի։ Նրանց մեծ մասը, փակման պատճառն իմանալով, հիմնականում կարծիք էին հայտնում, որ տեսչականի որոշումը ճիշտ է։

Արտաքին հրշեջ սանդուղքները սարքին վիճակում չեն, տանիքի պարագծով տեղակայված չէ մետաղական ճաղաշար, առևտրի շարքերի յուրաքանչյուր 30 մետրից հետո նախատեսված չէ 1,4 մետր ոչ պակաս լայնակի անցում, տարհանման ճանապարհներն ազատ չեն, պատերը և առաստաղները երեսպատված չեն չայրվող շինանյութով, էլեկտրական տնտեսությունը մոնտաժված չէ, շենքի միջանցքներում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ, չկան հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր․ սրանք տեսչական մարմնի արձանագրած այն հիմնական խախտումներն են, որոնք հիմք են հանդիսացել կասեցման որոշման համար։

«Երեկ տնօրինությունը հրավիրվել է տեսչական մարմին, ծանոթացել են արձանագրությանը, և տեղյակ է պահվել, որ այսօրվանից առևտրի կենտրոնը չի գործելու և առավոտվանից չի գործում»,- ընդգծում է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ դեռ 2021-ի օգոստոսին է տեսչականը ստուգումներ իրականացրել «Ոսկու աշխարհ» շուկայում և մեկ տասնյակից ավելի խախտում արձանագրել, տնօրինությանը տրվել է կարգադրագիր՝ դրանք շտկելու համար, բայց մեկուկես տարվա ընթացքում շուկայի տնօրինությունը խախտումները չի վերացրել։ «Ոսկու աշխարհ»-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ՝ Factor TV-ին վստահեցրեց «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության ներկայացուցիչը, որը ներկայանալ չցանկացավ։

«Բոլոր համակարգերը մեզ մոտ տեղադրված են, այս պահին կատարվում են ավելացման և արդիականացման աշխատանքներ։ Մինչև օրվա վերջ, ըստ կանխատեսումների, աշխատանքներն ավարտված կլինեն»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

Բայց հնարավո՞ր է այդ ծավալի աշխատանքը մեկ օրվա ընթացքում ավարտին հասցնել․ ընկերության ներկայացուցիչն ասաց՝ հարցին չի կարող պատասխանել, իսկ անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին ներս մտնել և նկարահանում իրականացնել։

«Հանրապետության ամբողջ տարածքում՝ մայրաքաղաքում և մարզերում գործող բոլոր խոշոր առևտրի կենտրոնները տեսչական մարմնի խոշորացույցի տակ են 2023 թվականի տարեսզբից սկսած»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։

Զինվորական կացարանում ողբերգական հրդեհի օրը վարչապետ Փաշինյանի՝ այլևս կոմպրոմիսի չգալու և հրդեհային կանոնների խախտմամբ աշխատող առևտրի կենտրոնները փակելու հայտարարությո՞ւնն է տեսչականին ստիպում խոշորացույցի տակ պահել դրանք և կասեցման որոշումներ կայացնել․ Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ տեսչական մարմինն իրականացնում է իր պարտականությունները, առաջիկայում էլ կհայտնեն այլ խոշոր առևտրի կենտրոնների գործունեությունը կասեցնելու մասին։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ փետրվարի 1-ից կասեցվել էր նաև «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումների հիմնական մասը չէր վերացրել։ Փակման օրը տոնավաճառի աշխատակիցները բողոքի էին դուրս եկել` տեսչականից պահանջելով ժամանակ տալ տնօրինությանը թերությունները վերացնելու համար։ «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերն այս օրերին վերացրել են հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը վերսկսելու որոշում է կայացրել, իսկ դեռևս չվերացված խախտումների համար հստակ ժամանակացույց սահմանել։

«Սուրմալու»-ի՝ 16 մարդու կյանք խլած ողբերգական պայթունից հետո տեսչականը վերստուգում է իրականացրել նաև այդ առևտրի կենտրոնում և հրդեհային անվտանգության կանոնների 66 խախտում հայտնաբերել։ Հարց է առաջանում՝ այս կենտրոնի գործունեությունն ինչո՞ւ այդպես էլ չի կասեցվում։

«Հաշվի առնելով, որ կա հարուցված քրեական գործ, «Սուրմալու»-ում արձանագրված բոլոր խնդիրները տեսչական մարմինը փոխանցել է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հետագայում վարույթի շրջանակում որոշվի առևտրի կենտրոնի հետագա շահագործման հարցը։ Տեսչական մարմինն այլևս որևէ գործառույթ իրականացնելու լիազորություն չունի»,- պարզաբանեց ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի քարտուղարը։

Ի՞նչ փուլում է «Սուրմալու»-ի պայթյունին առնչվող քրեական գործի ընթացքը․ Գլխավոր դատախազությունից հրաժարվեցին բանավոր պարզաբանում տալ՝ հորդորելով դիմել գրավոր։ Այսպիսով՝ տեսչական մարմնից պնդում են՝ իրենք այլևս կասեցման լիազորություն չունեն, իսկ պատահարից կես տարի անց քրեական գործում էական տեղաշարժ չկա։ «Սուրմալու» առևտրի կենտրոնը, չնայած դեռևս պահպանվող ավելի քան 6 տասնյակ խախտումներին, շարունակում է գործել, իսկ այդ խախտումները մի օր կարող են նոր ողբերգության պատճառ դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան