Թուրքիայում հաջորդ երկրաշարժը կարող է լինել ավելի սարսափելի և տեղի ունենալ 15 միլիոնանոց Ստամբուլում․ գիտնականները վաղուց են զգուշացնում

Լուրեր

29.11.2024 | 23:29
Թուրքիայի հետախուզությունն ԱՄՆ-ում հսկողություն է իրականացնում՝ բացահայտնելու Էրդողանի քննադատներին
29.11.2024 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.11.2024 | 22:57
Իրանը 6000 ցենտրիֆուգ կօգտագործի ուրանի հարստացման համար. ՄԱԳԱՏԷ
29.11.2024 | 22:50
Գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ մանրամասներ
29.11.2024 | 22:44
Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում 2024թ․ 11 ամիսներին կորուստներն առնվազն 50 մարդ է կազմում
29.11.2024 | 22:30
Սերբիան սկսել է ռմբապաստարաններ պատրաստել միջուկային պատերազմի հնարավոր վտանգի պատճառով
29.11.2024 | 22:14
Միջոցառմանը Էրդողանի ելույթի ընթացքում նրա դեմ բողոքի ակցիա է անցկացվել
29.11.2024 | 21:58
Փաշինյանը վերստին առաջարկել է Աղազարյանին վայր դնել մանդատը և կրկին դրական պատասխան չի ստացել
29.11.2024 | 21:44
Ադրբեջանի բանակի տարբեր ստորաբաժանումներում մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացվել
29.11.2024 | 21:30
Պուտինը գերազանց օգտվեց ՀՀ իշխանության լռությունից․ ԱԳՆ-ն պիտի արձագանքի՝ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին է առնչվում․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 21:18
1 մլն դոլար վարկ վերցնելու լուրերը Վահե Հովհաննիսյանը չմեկնաբանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 21:06
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Վանաձորի գազալցակայաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
29.11.2024 | 20:56
Փաշինյանի սանիկը չեմ, բարեկամական կապեր վարչապետի հետ չունեմ. Դավիթ Խուդաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 20:48
Աղազարյանն իմ ընկերն է, սուտ են վեճի մասին լուրերը. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 20:39
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահո՞գ էլ չլինեմ. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է հազարների։ Սա ամենահզոր երկրաշարժն էր տարածաշրջանում վերջին տասնամյակում։ Հետազոտողները կանխատեսում են, որ Թուրքիան առաջիկա տարիներին կունենա առնվազն ևս մեկ երկրաշարժ, իսկ Ստամբուլը, որն այսօր ունի 15 միլիոն բնակչություն, կարող է տուժել բնական աղետից: Իսկ գիտնականները չափազանց դժգոհ են, թե ինչպես են տեղական իշխանությունները պատրաստվում դրան, գրում է Meduza-ն։

«Դա անխուսափելի է, փաստ»,- 2006 թվականին բրիտանական The Guardian-ին ասել էր պրոֆեսոր Օքան Թույսուզը, որն այն ժամանակ Ստամբուլի տեխնիկական համալսարանի Երկրագիտության եվրասիական ինստիտուտի տնօրենն էր:

Այսպիսով, գիտնականը գնահատել է առաջիկա տարիներին Ստամբուլի շրջանում հզոր երկրաշարժի հավանականությունը։

«Մենք գիտենք մագնիտուդը։ Մենք գիտենք տեղը։ Մենք միայն չգիտենք, թե կոնկրետ երբ այն տեղի կունենա։ Սակայն գոյություն ունի 65 տոկոսի հավանականություն, որ Ստամբուլը տուժելու է 7,6 մագտիտուդով երկրաշարժից մինչև 2030 թվականը։ Եվ հավանականությունը շատ բարձր է»,- ասել էր նա։

Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում գիտնականները հրապարակել են ավելի շատ հաշվարկներ, որոնք հաստատում են տագնապալի կանխատեսումը (հավանականությունը տատանվում է 35-ից 95%-ի սահմաններում, ժամանակահատվածը՝ մինչև 2045 թվականը, մագնիտուդը՝ 7.0-ից բարձր): Երկրաշարժի ուժգնությունը կանխատեսել են ոչ միայն թուրք հետազոտողները, այլ նաև ԱՄՆ Երկրաբանական ծառայության, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և նույնիսկ միջազգային ապահովագրական ընկերությունների փորձագետները։

Խոսքը քաղաքի աշխարհագրական դիրքի մասին է։ Ստամբուլը գտնվում է Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական թիթեղների միացման վայրում՝ Հյուսիսային Անատոլիայի խզվածքի այդ հատվածից 15-20 կիլոմետր դեպի հարավ, որն անցնում է Մարմարա ծովի տակով։ Հենց սա է կանխորոշում սեյսմիկ վտանգը։ Խզվածքի երկայնքով թիթեղների շարժումը դարեր շարունակ հանգեցրել է խոշոր երկրաշարժերի: Ավելի քան 500 տարվա ընթացքում Ստամբուլում խոշոր բնական աղետներ են տեղի ունեցել 6-7 անգամ: Ամենաաղետալիներից մեկը եղել է 1766 թվականին, երբ քաղաքի մոտ ճեղքվածքի ճյուղը կոտրվել է։ Վերջին խոշոր երկրաշարժը Ստամբուլին մոտ տեղի է ունեցել 1999 թվականին, էպիկենտրոնը՝ Իզմիթ քաղաքից 90 կմ հարավ, զոհվել էր ավելի քան 17,000 մարդ։

Կանխատեսվող երկրաշարժը կարող է տեղի ունենալ արդեն հենց քաղաքում, և հետևանքներով շատ ավելի մեծ լինել, քան նախորդները։ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից սեյսմոլոգների աջակցությամբ 2020 թվականին պատրաստված զեկույցից հետևում է, որ բոլոր 39 քաղաքային թաղամասերը տարբեր աստիճանի կտուժեն 7,5 մագնիտուդով ցնցումներով աղետի հետևանքներից։ Ոչնչացման ամենամեծ վտանգը գտնվում է քաղաքի եվրոպական մասում՝ Մարմարա ծովի ափին։

Օրինակ, հնագույն թաղամասերից մեկը՝ Ֆաթիհը, որտեղ գտնվում են պատմական կարևոր կառույցներ՝ Այա Սոֆիան կամ Կապույտ մզկիթը, մեծ հետևանքների կարող են բախվել, երկրաշարժը կարող են չհաղթահարել շենքերի 72 տոկոսը։ Վատագույն սցենարը, որի մասին խոսել է պրոֆեսոր Թույսուզը, այն է, որ Ստամբուլի տարածքի 40%-ը կհայտնվի աղետի գոտում, իսկ քաղաքին հարվածող ցունամիի բարձրությունը կհասնի յոթ մետրի։

Ստամբուլի քաղաքապետարանի մեկ այլ զեկույցում, որը ներկայացվել է 2021 թվականին, նշվում է, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մոտ 209,000 շենք կարող է ամբողջությամբ կամ մասնակի ավերվել (քաղաքում կա 1,16 միլիոն շենք)։ Դա կհանգեցնի նրան, որ տեղի շուրջ երեք միլիոն բնակիչ կմնա անօթևան։

Փորձագետները, սակայն, դեռևս բազմաթիվ դժգոհություններ ունեն պաշտոնյաների գործողություններից։ Սեյսմոլոգ, Թուրքիայի Երկրաֆիզիկական ինժեներների պալատի անդամ Հալուք Էյդողանը Reuters-ին բացատրել է, որ չնայած քաղաքապետարանի հայտարարություններին՝ առնվազն վերջին 15 տարիներին քաղաքում իրականացվել է չկարգավորված զարգացում, հիմնականում՝ նոր միգրանտներին տեղավորելու համար։

Ստամբուլի երկրաշարժի հետևանքների հակազդման գլխավոր պլանը, որը մշակվել է 2003 թվականին, վերջին անգամ թարմացվել է 2018 թվականին։ 2020 թվականին Թայֆուն Քահրամանը՝ քաղաքի երկրաշարժերի ռիսկի կառավարման վարչության ղեկավարը, խոստովանել է, որ մինչ այժմ ոչ մի շենք չի վերակառուցվել գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխան, բայց և խոստացել, որ 790,000 շենք ապագայում կենթարկվի ռիսկերի գնահատման։

Բոսֆորի համալսարանի պորֆեսոր Դողան Քալաֆատի կարծիքով՝ դա ուշացած արձագանք է։ Նա կոչ է արել իշխանություններին սկսել անվստահելի շենքերի վերակառուցումը մինչև ամբողջ բնակարանային ֆոնդի համապարփակ գնահատման ավարտը՝ հիմնվելով արդեն իսկ հավաքագրված տեղեկատվության վրա մինչև 2020 թվականը:

Էմմա Չոբանյան