Անգելա Մերկելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության մրցանակ է ստացել

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն արժանացել է Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակին, որը սահմանվել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Յամուսուկրոյում։ Մրցանակը կրում է աֆրիկյան այս երկրի առաջին նախագահի անունը։ Այս միջոցառումը համընկել է Félix Houphouet-Boigny Peace Research Foundation-ի 50-ամյակի հետ, որին հրավիրված են եղել նաև աֆրիկյան պետությունների ղեկավարները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոտ դ՛Իվուարի մայրաքաղաք Մերկելի ժամանման մասին հիշեցնում է նրա պատկերով հսկայական պաստառներ։ Յամուսուկրոյի փողոցներում մարդիկ հիանում են Անգելա Մերկելով։

«Թերթում կարդացի, որ նա կստանա Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակը։ Նա արժանի է դրան, քանի որ զարմանալի կին է։ Նա շատ բան է արել աշխարհի համար»,- ասել է տեղի բնակիչներից մեկը DW-ին տված հարցազրույցում։

«Նա իսկական առաջնորդ էր, շատ բանի հասավ: Նա օգնեց ներգաղթյալներին Եվրոպա բերել և դռներ բացեց հազարավոր փախստականների համար»,- գովաբանել է Մերկելին քաղաքի մեկ այլ բնակիչ:

Գերմանիայի նախկին կանցլերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին է արժանացել 2015 թվականին Եվրոպայում Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից փախստականների հսկայական հոսքի պատճառով Եվրոպայում ծագած ճգնաժամի կարգավորման գործում ներդրած ավանդի համար։

Այդ ժամանակ նա քաջություն ունեցավ բացել իր երկիրը հազարավոր փախստականների առաջ: Անգելա Մերկելի՝ 2015 թվականի օգոստոսի 31-ին հնչեցրած արտահայտությունը՝ «Մենք գլուխ կհանենք», և՛ հարգանք, և՛ քննադատություն առաջացրեց այն ժամանակվա կանցլերի նկատմամբ ու մտավ պատմության մեջ։ Մերկելն այդ պահին դրական ազդանշան տվեց միգրացիոն քաղաքականությանը։

Տաթև Ֆռանգյան