Վարչապետ Փաշինյանն է որոշում՝ ով է անմեղ ու մեղավոր․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Դեպքից հետո տպավորություն ունեի, որ գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որ ՀՀ կառավարության նիստում իրականացվում է արդարադատություն, վարչապետ Փաշինյանը որոշում է՝ ով է մեղավոր, ով է անմեղ, ինչ է տեղի ունեցել, ինչ կա պարզելու, ինչ չկա պարզելու»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ ա թերահավատություն և խոր անվստահություն կառավարության կողմից շրջանառության մեջ դրված վարկածի նկատմամբ։

Նշենք, որ քիչ առաջ փաստաբանը նշել էր, որ դեպքից հետո կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս միաժամանակ և՛ մեղադրողի, և՛ դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ հանրությանը ներկայացնելով ողբերգական ինչ-որ վարկած:

«Մեր խնդիրն է վարույթն իրականացնող մարմնին պարտադրել օրենքի շրջանակներում (համապատասխան հարցումներ կարվեն, միջնորդություններ կներկայցվեն, ապացույցներ և ցուցմունքներ կներկայացվեն, եթե այդպիսիք լինեն), որ ոչ միայն այլ վարկածներ չբացառի, այլ նաև ճիշտ վարկածի հետքի վրա դուրս գա և իրական հանցագործությունը բացահայտի։

Մենք չենք սահմանափակվելու կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածով։
Որպես քաղաքացի՝ պահանջում եմ, որ մեր կառավարությունը և պաշտոնատար անձինք գործեն իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։