Սեյրան Օհանյանի գործով Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ճիշտ հասկացա՞, որ ՊՆ-ն մի քանի գույք է ձեռքբերել եւ հետո օտարել է Վահե Յաքուբյանին։ Յաքուբյանի քաղաքացիության մասին կարելի՞ է իմանալ։ Նա գույք ունի Հայաստանում։ Այդ գույքը հիմա որտե՞ղ է, բանկո՞ւմ է։ Ովքե՞ր են վկաներն ու մեղադրյալները։ Կա՞ն մարդիկ, որոնց կյանքին կարող է վտանգ սպառնալ, նրանց անվտանգությունն ապահովե՞լ եք։
Եվ Սերժ Սարգսյաի անունն ասացիք, նա ցուցմունք է տվե՞լ, թե ցուցում է տվել»,- ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Այո, ՊՆ-ն երեք գույք է ձեռքբերել։ Ի սկզբանե այդ գույքերը պատկանել են ՊՆ-ին, հետո դուրս բերվել ֆոնդից, հետո ՊՆ-ն նորից դրանք ձեռք է բերել։

Վահե Յաքուբյանի հետ կապված հարցերը հասկանում եմ, որ բոլորին հետաքրքիր են, բայց ես այստեղ եմ՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնելու, ուստի այլ անձանց վերաբերյալ նախաքննական տվյալներ չեմ կարող ասել։
Իսկ մարդիկ, ում կյանքին կարող է վտանգ սպառնալ այս փուլում, չունենք նման տեղեկություններ։ Եթե կարիք լինի, կկիրառենք։
Իսկ Սերժ Սարգսյանի՝ ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը, որ «կքննարկենք նախագահի հետ՝ կասեմ»։ Ուստի ցուցման մասին ուղիղ ապացույց չկա, կա այդ գրությունը։

Իսկ երրորդ նախագահը, այո, ցուցմունք տվել է, հարցաքննվել է»։

Թե ինչ է եղել գույքերի ճակատագիրը, Աննա Վարդապետյանը հայտնեց՝ և՛ բանկում գրավադրված գույք կա, և՛  սեփականությամբ որոշ անձանց պատկանող։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մանրամասները՝ տեսանյութում։