Ազգայնականները կլինեն պատասխանատու, եթե Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս չգտնվի. Դեմիրթաշ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) բանտարկված նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի ազգայնական թևը պատասխանատվություն կկրի, եթե կուսակցությունները չկարողանան կոնսենսուսի հասնել դաշինքի նախագահի թեկնածուի հարցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Եթե միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս չլինի, ապա HDP-ն, բնականաբար, կշարունակի և կառաջադրի իր թեկնածուին առաջին փուլի համար։ Եթե ընտրությունների երկրորդ փուլ լինի, ապա որոշումները կախված կլինեն հանգամանքներից։ Հնարավոր չէ, որ HDP-ն նախապես որևէ պարտավորեցնող հայտարարություն անի։ HDP-ն, այնուամենայնիվ, ամենահամագործակցող մոտեցումն ունի այս հարցերում։ Բոլորը պետք է իմանան, որ եթե միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս ձեռք չբերվի, դրա պատասխանատվությունը կրելու է «վեցյակի» ազգայնական թևը»,-ասել է Դեմիրթաշը։

Հայտնի քուրդ քաղաքական գործչի խոսքերը վերաբերում են աջ կենտրոնամետ İYİ («Լավ») կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների նախկին հայտարարություններին, որ կուսակցությունը «չի նստի մի սեղանի շուրջ, որտեղ HDP-ն ներկա է»:

Դեմիրթաշին նաև խնդրել են մեկնաբանել ընդդիմության հիմնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածության շուրջ առարկությունները՝ կապված նրա՝ ալևի ինքնության հետ:

«Սա խայտառակ, խտրական, ռասիստական մոտեցում է։ Չի կարելի թույլ տալ, որ դա լեգիտիմացվի։ Ոչ ոք չպետք է լուրջ վերաբերվի նման քննարկումներին։ Կարևորը ոչ թե ինքնությունն է կամ դավանանքը, այլ բնավորությունը։ Մենք բոլորս տեղյակ ենք, որ ալևիները Թուրքիայում խտրականության են ենթարկվել, դրա դեմ պետք է համարձակորեն պայքարել»,- ասել է գործիչը։

«Վեցյակի հարթակ» անունով հայտնի ընդդիմադիր դաշինքը, որը կազմված է կենտրոնական և աջակողմյան վեց ընդդիմադիր կուսակցություններից, քննադատության է ենթարկվում ընտրություններից 100 օր առաջ միասնական թեկնածու չհայտարարելու և հարցի շուրջ փակ հանդիպումների փոխարեն հրապարակային քննարկումներ անցկացնելու համար։

Հավելենք, որ ընդդիմադիր դաշինքի կազմում են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը, աջ կենտրոնամետ «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցությունը (DEVA), «Ապագա» կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը և իսլամիստական «Ուրախություն» կուսակցությունը:

Էմմա Չոբանյան