Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին և նորին նշանակել
Քաղաքականություն
03.02.2023 | 20:09ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել է պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Մեկ այլ որոշման համաձայն` նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Առաքելյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնը։
Հիշեցնենք` Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։