Պողոսյանը գնաց՝ շանս տալով մշակույթին փրկվել, Ամիրյանի ձեռքերը կապված էին, հույսը նոր նախարարն է. Սուրեն Շահվերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տասը տարուց ավել է՝ գոռում եմ, որ հայ թատրոնը վերափոխվելու կարիք ունի, նոր սերունդ պետք է գա: Ծանոթ լինելով միջազգային թատրոնի մոդելին՝ պատրաստ եմ հուշել  և փորձել բնագավառը նորացնել»,-Factor.am-ի հետ զրույցում նշում է բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Նա հույս ունի, որ մոտ ապագայում կհանդիպի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Բեմադրիչը կարևորում է այն փաստը, որ նախարարը երիտասարդ է  և կարծում է, որ դա կնպաստի թարմ մոտեցումների կիրառմանը ոլորտում:

«Այսօր մատների վրա կարող ենք հաշվել որակյալ ներկայացումներ: Պետք է խորհուրդ ստեղծվի, որը ճաշակ ու որակ կթելադրի: Մաֆիայի տարբերակը՝ դարերով նստել աթոռին, այլևս չպետք է հանդուրժվի: Դա անընդունելի է և ծիծաղելի»,- ասում է Սուրենը:

Նա անդրադառնում է մշակույթի նախկին նախարարների գործելաոճին: «Երբ Հասմիկ Պողոսյանն ազատվեց աշխատանքից, ես նրան հաղորդագրություն գրեցի՝ նշելով, որ հայ մշակույթը փրկվելու շանս ստացավ: Արմեն Ամիրյանը բավական լավ փոփոխություններ էր ուզում անել, բայց նրա ձեռքերը կապված էին, նրան ազատություն տրված չէր, վերևներից ասում էին՝ սա մեր երեխան է, սրան ձեռք մի տուր, սրան կոչում պետք է տանք և այլն: Վստահ եմ, որ նոր նախարարն ունի ոլորտում փոփոխություններ կատարելու ազատություն: Եթե այդպես չլինի, եթե տեսնեմ, որ տեղում դոփում ենք, նույն կերպով շարունակելու եմ քննադատությունս»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ ներկա կառավարության անդամները, կապ չունի՝ վարչապետի ընկերն են, ժամանակին շարժման մասնակից են եղել, թե ոչ, եթե իրենց ոլորտում սխալվեն, պետք է պատասխան տան: «Պատժելիության մթնոլորտ պետք է լինի, ամենամտերիմներն էլ պետք է պատժվեն»,- շեշտում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան