Չվերապատրաստված բուժաշխատողները հեռացվում են աշխատանքից. դժգոհություն՝ պարտադիր հավաստագրման շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
17.02.2026 | 18:00
ԵՄ հանձնակատարը Հայաստան կգա // Ռուսաստանում Telegram-ն ամբողջությամբ կարգելափակվի․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 17:59
Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում․ մանրամասներ դատավճռից
17.02.2026 | 17:57
Տուգանվել է Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի վարորդը
17.02.2026 | 17:51
Կաթողիկոսի եղբոր գործով դատական նիստին տեսանյութ հրապարակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 17:42
Մարդիկ կան, որ հարցնում են՝ էրեխուն որտեղ մկրտենք․ էս Նիկոլի, թե՞ Գարեգինի եկեղեցին ա․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 17:34
Որ դեպքում Դոնալդ Թրամփը կմեկնի ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 17:26
Ժնևում մեկնարկել է Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հանդիպումը
17.02.2026 | 17:21
ՌԴ-ում ռազմական պարետատան շենքում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր կան
17.02.2026 | 17:13
Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
Բոլորը

Այս տարվա հունվարի 1-ից շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող բուժաշխատողները կորցրել են աշխատանքը։ Եթե գործատուն հավաստագիր չունեցող մասնագետի հետ չի խզել աշխատանքային հարաբերությունները, ապա պիտի ենթարկվի տուգանքի։ Հանրապետությունում կրեդիտավորման համակարգը ներդրվել է դեռ 2016 թվականին, սահմանվել է բուժաշխատողի հավաստագրման պարտադիր պահանջ։ Հավաստագիր կարող են ստանալ այն բուժաշխատողները, ովքեր ունեն նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, բացի այդ՝ 5 տարին մեկ բուժաշխատողը պետք է կուտակի կրեդիտներ։

Ատամնաբույժ Գոռ Բաբաջանյանը, որը չունի կրեդիտներ և որևէ բուժկենտրոնում աշխատանք չի կարողանում գտնել, պնդում է՝ օրենքը թերի է։

Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը պարզաբանում է՝ հավաստագրումը նորություն չէ, յուրաքանչյուր 5 տարին մեկ Հայաստանում բուժաշխատողների համար գործել է վերապատրաստում անցնելու պարտադիր պահանջ, իսկ կրեդիտները կուտակելու համար նրանք 2016 թվականից ի վեր 5 տարի ժամանակ են ունեցել։

Աշխատանքը շարունակել կարողանալու համար ավագ բուժաշխատողները պիտի կուտակեն առնվազն 220 կրեդիտ, դեղագետները՝ 160, միջին բուժաշխատողները՝ 140 և դեղագործները՝ 100 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։

Գոռ Բաբաջանյանի կարծիքով՝ բուժաշխատողներին պիտի տրվեր քննության հնարավորություն՝ հասկանալու համար՝ տվյալ բուժաշխատողն ունի՞, արդյոք, վերապատրաստման կարիք, թե՞ ոչ։ Ի դեպ, վերապատրաստման համար վճարում են բուժաշխատողները։

Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավարը, մինչդեռ, նկատում է՝ կրեդիտներ հավաքելու համար մի քանի տարբերակ կա․ բուժաշխատողը հնարավորություն ունի մասնակցել վերապատրաստման դասընթացներին, մասնագիտական միջոցառումներին, սեմինարներին, գիտաժողովներին և այդպիսով իր համար կուտակել համապատասխան կրեդիտները։ Ընդ որում՝ արտերկրի կրեդիտավորող մարմինների կրեդիտավորած միջոցառումների շրջանակում շնորհված ՇՄԶ կրեդիտները ՀՀ-ում նույնպես ճանաչվում են:

Ատամնաբույժ Գոռ Բաբաջանյանի կարծիքով էլ՝ հավաստագրումը պիտի լիներ ոչ թե պարտադիր, այլ ըստ ցանկության, ինչպես, օրինակ, ուսուցիչների դեպքում է։ Ասում է՝ դիմել է նաև Առողջապահության նախարարություն՝ առաջարկով, որ բալանսավորեն վերապատրաստվելու գնային սանդղակները, պատասխանել են, որ չեն կարող ազդել առանձին տնտեսվարողների վրա։ Աշխատանքից ազատված բուժաշխատողը որոշման դեմ չի կարող բողոքարկել, քանի որ ամեն ինչ արվում է օրենքին համապատասխան՝ նշում են մասնագետները։ Փոխարենը բուժաշխատողը հնարավորություն ունի մասնակցել հավաստագրման գործընթացին և անհրաժեշտ կրեդիտները հավաքելուց հետո նորից դիմի թափուր հաստիքի համար և անցնի աշխատանքի։ Մասնագետների խոսքով՝ գործընթացը միտված է Հայաստանի առողջապահական ոլորտի բարձրացմանը, որը կբարելավի երկրի բժշկական կրթության որակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան