Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։ Ermenihaber-ը գրում է, որ Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։ Այս խմբից երկու իսլամիստներ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։ Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից։

Իսլամիստական ​​թվիթերյան էջերը պնդում են, որ այս խմբավորումն արմատական ​​​​«Իսլամական Մեծ Արևելքի գրոհայինների ճակատ»-ի (IBDA-C) անդամ է:

Նմանատիպ բողոքի ակցիա է անցկացվել նաև մայրաքաղաք Անկարայում։ Ցուցարարներն այրել են Շվեդիայի դրոշը և սպառնացել, որ «կկտրեն այն մատը, որը կթափահարվի իսլամի վրա»։

Նշենք, որ դանիացի հակաիսլամական ակտիվիստ Ռասմուս Փալուդանը հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ հրկիզել էր մահմեդականների սուրբ գիրքը, ինչը բողոքի ակցիաների պատճառ է դարձել Թուրքիայում։