Հրաժարական՝ 1 տարի անց․ Քրիստիննե Գրիգորյանը հեռանում է ՄԻՊ պաշտոնից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովին։ Պաշտպանի ֆեյսբուքյան էջում ծավալուն հայտարարություն է հրապարակվել այս մասին։ Տեքստի զգալի մասը Գրիգորյանի անունից շնորհակալություններ են առաջին հերթին իր աշխատակազմին, ապա վարչապետին, Կառավարության անդամներին։ Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե առաջիկայում որտեղ և ինչ պաշտոնում կտեսնենք Գրիգորյանին։

«Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ՝ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։ Քրիստիննե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը»,- նշվում է հայտարարության տեքստում։

Ըստ օրենսդրության՝ Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

Վաղը կլրանա 1 տարին, ինչ Ազգային ժողովի իշխող խմբակցությունը Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Թեև Գրիգորյանն իր ելույթի ժամանակ պատասխանել էր նաև ընդդիմության հարցերին, սակայն այդպես էլ որևէ թեկնածու չառաջադրած ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը՝ հայտարարելով, որ Գրիգորյանը լինելու է իշխանությանը սպասարկող ՄԻՊ։ Իշխող ուժը, այնինչ, հակադարձում էր:

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի շուրջ այդ ժամանակ կրքերը բավականին թեժ էին: Այդ պահին այս պաշտոնը զբաղեցնում էր անկախ Հայաստանի պատմության մեջ միակ մարդու իրավունքների պաշտպանը, որը պաշտոնավարեց մինչև իր լիազորությունների ավարտը: Արման Թաթոյանի հետ իշխանության հարաբերությունները, մեղմ ասած, բավականին լարված էին։ Դրանք ավելի սրվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Թաթոյանը կոչ էր անում հնարավորինս բաց խոսել և ներկայացնել սահմանին տիրող իրավիճակը: Թաթոյանը, իշխող ուժի պնդմամբ, անաչառ չէր:

Ընդդիմադիր ուժերը հենց այս հանգամանքն էին մատնանշում. Գրիգորյանը նշանակվում է, որպեսզի իշխանությանը պաշտպանի ժողովրդից:

Ի վերջո, Գրիգորյանն Ազգային ժողովի կողմից ՄԻՊ պաշտոնում ընտրվեց 68 կողմ ձայնով՝ երդվելով հավատարիմ լինել Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իսկ լիազորությունները կատարել անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ: Պահպանե՞ց, արդյոք, երդումը. իրավապաշտպաններն այնքան էլ գոհ չեն:

Շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպեց ընդամենը երկու անգամ, վերջինը՝ սեպտեմբերյան պատերազմից գրեթե 3 շաբաթ անց՝ ներկայացնելով կատարված փաստահավաք աշխատանքները: Այս անգամ, հրաժարականով պայմանավորված, Գրիգորյանը կրկին ամփոփ հաղորդում կներկայացնի՝ հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:

Թե ով կփոխարինի և կդառնա ՀՀ 6-րդ Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ տեղեկություն չի շրջանառվում: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ ով էլ հավակնի և գա այդ պաշտոնին, մշտապես կառչած է մնալու իշխանությունից, հակառակ դեպքում՝ հեռանալու է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան